Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 09 Նոյեմբերի 2016 10:30

Ստեփանակերտում կայացել է «Լաւագոյն ձայն» մանկա-պատանեկան երաժշտական մրցոյթի գալահամերգը

Հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատի նախաձեռնութեամբ կայացել է «Լաւագոյն ձայն» մանկա-պատանեկան երաժշտական մրցոյթի գալահամերգը:

«artsakhpress.am» - Հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատի նախաձեռնութեամբ կայացել է «Լաւագոյն ձայն» մանկա-պատանեկան երաժշտական մրցոյթի գալահամերգը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցոյթի արդիւնքում երկրորդ փուլ անցած 6-11 տարիքային խմբի 6, 12-13 տարիքային խմբի 9-ը եւ 14-17 տարիքային խմբի 10-ը մասնակիցներից ժիւրիի ընտրութեամբ տարբեր անւանակարգերում յաղթողները Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատի կողմից արժանացել են պատւոգրերի եւ նւէրների:
Նշենք, որ ժիւրիի կազմում ընդգրկւած են եղել Ստեփանակերտի Սայեաթ-Նովայի անւան երաժշտական կոլէջի դասատու, «Աւետում» վոկալ անսամբլի հիմնադիր ու գեղարւեստական ղեկավար, մեներգչուհի Լիլիթ Սաֆարեանը, «Ղարաբաղ» պետական էստրադային համոյթի մեներգչուհի Տաթեւիկ Բալայեանը եւ «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համոյթի երգիչ Վիտալի Ղազարեանը:
Յիշեցնենք, որ «Լաւագոյն ձայն» մանկա-պատանեկան երաժշտական մրցոյթին մասնակցելու յայտեր էին ներկայացրել 55 մասնակից, որոնցից նախնական փուլ է անցել 35-ը։ Մրցոյթին մասնակցել են երեք տարիքային խմբի երեխաներ՝ համապատասխանաբար՝ 6-11, 12-13 եւ 14-17:

Յարակից Հրապարակումներ

  • Ստեփանակերտում վառւել են գլխաւոր տօնածառի լոյսերը
    Ստեփանակերտում վառւել են գլխաւոր տօնածառի լոյսերը

    Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդիսաւոր պայմաններում կայացել է 16 մետր բարձրութիւն ունեցող Արցախի գլխաւոր նոր տօնածառի լոյսերի վառման արարողութիւնը:
    Տօնածառի լոյսերի վառման պատիւը տրւել է Ձմեռ պապիկին, որին հետեւել է դպրոցականների մասնակցութեամբ Ամանորի ֆլեշ-մոբ. տեղեկացնում է «Արցախպրես»-ը:

  • ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեան շարքերը շարունակում են համալրւել
    ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեան շարքերը շարունակում են համալրւել

    Նոյեմբերի 10-ին Հ. Յ. Դաշնակցութեան Արցախի Երիտասարդական միութեան շարքերը համալրւեց նոր ընկերներով: Արարողութիւնը տեղի ունեցաւ Ստեփանակերտում՝ Նիկոլ Դումանի յուշարձանի մօտ: Նախապատրաստական շրջան անցած երիտասարդները խոստացան իրենց կեանքով ու գործով լինել ազգասէր հայի տիպար եւ հաւատարիմ մնալ դաշնակցական երիտասարդի կոչմանը:

  • Տարէցտարի աւելանում են Յակոբ Գիւրջեանի անւան արւեստի դպրոցի բաժինները
    Տարէցտարի աւելանում են Յակոբ Գիւրջեանի անւան արւեստի դպրոցի բաժինները

    Ստեփանակերտի Յակոբ Գիւրջեանի անւան արւեստի դպրոցում ուսանում են 650 աշակերտ:
    Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում ասել է Յակոբ Գիւրջեանի անւան արւեստի դպրոցի տնօրէն Էւելինա Լալայեանը՝ նշելով, որ դպրոցը հիմնադրւել է 1981 թւականին:

  • Հանրապետական մարզադաշտը կը համապատասխանեցւի միջազգային ստանդարտներին
    Հանրապետական մարզադաշտը կը համապատասխանեցւի միջազգային ստանդարտներին

    Ստեփանակերտի Ստեփան Շահումեանի անւան հանրապետական մարզադաշտում վերակառուցման ակտիւ աշխատանքներ են ընթանում:
    «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում մարզադաշտի տնօրէն Արմէն Ապրեսեանը նշել է, որ այս պահին մարզադաշտի հին նստարանները փոխարինւում են նորով: «Արդէն վերանորոգւել է մարզադաշտի հանդերձարանի շէնքը, որն ունի ժամանակակից չափանիշերին համապատասխան պայմաններ:

  • Բակօ Սահակեանը Ստեփանակերտում ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին
    Բակօ Սահակեանը Ստեփանակերտում ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին

    Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին /ՌԴ/, Պիէռ Անդրիոյին /Ֆրանսիա/, Ջէյմզ Վորլիքին /ԱՄՆ/, ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջէյ Կասպրչիկին եւ նրանց ուղեկցող պաշտօնեաներին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։