Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 09 Նոյեմբերի 2016 10:40

«Գարուն»-ը գրականութեան նոր լեզուն է, նոր մտածողութիւնը

Մտաւորականների եւ ընթերցասէր հանրութեան կողմից սպասւած «Գարուն» հեղինակաւոր ամսագրի շնորհանդէսն անցկացւեց նոյեմբերի 4-ին Հայաստանի Գրողների միութիւնում: «Գարուն»-ը պէտք է գոյատեւի, քանի որ ազատութիւն եւ անկախութիւն է խորհրդանշում. հետամուտ է բարձր իդէալների:

Կայացաւ հեղինակաւոր ամսագրի շնորհանդէսը

 

«armenpress.am» - Մտաւորականների եւ ընթերցասէր հանրութեան կողմից սպասւած «Գարուն» հեղինակաւոր ամսագրի շնորհանդէսն անցկացւեց նոյեմբերի 4-ին Հայաստանի Գրողների միութիւնում: «Գարուն»-ը պէտք է գոյատեւի, քանի որ ազատութիւն եւ անկախութիւն է խորհրդանշում. հետամուտ է բարձր իդէալների: Ներկայացւելու են գրականութեան, մշակոյթի զարգացման միտումները եւ պահպանւելու են երիտասարդներին խրախուսելու վաղեմի եւ բարի աւանդոյթները»,- «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց «Գարուն» ամսագրի գլխաւոր խմբագիր Աշոտ Գաբրիէլեանը:
«Արմէնպրես» պետական լրատւական գործակալութեան տնօրէն եւ «Գարուն» ամսագրի խորհրդի անդամ Արամ Անանեանի ասութեամբ՝ իրենք ամէն ինչ կանեն, որպէսզի ամսագրում աւանդականը եւ ժամանակակիցը յաւուր պատշաճի ներկայացւեն:
«Առաջին անգամ «Գարուն» ամսագրում տպագրեցին իմ ստեղծագործութիւնները, երբ Հայաստանից 3000 կիլոմետր հեռու էի: Ոչ ոք ինձ չէր ճանաչում, սակայն օժանդակեցին»,- յիշում է գրող, գրականագէտ, լրագրող Յովիկ Չարխչեանը:
ՀՀ Գրողների միութեան նախագահ Էդւարդ Միլիտոնեանն էլ պատմեց, որ 15 տարեկան է եղել, երբ առաջին անգամ իր գործերը տպագրւել են ամսագրում: «Մինչ օրս յիշում եմ այդ պահը, որ 12-րդ համարում յայտնւեց նաեւ իմ ստեղծագործութիւնը: Իմ սերնդի ներկայացուցիչներին ասում էին՝ «Գարունի տղերքը»: «Գարուն»-ը գրականութեան նոր լեզուն է, նոր մտածողութիւնը»,- շեշտեց նախագահը:
«Գարուն» գրական-գեղարւեստական, հասարակական-քաղաքական անկախ ամսագիրը տպագրւում է 1967 թւականից: Ամսագրում տեղադրւում են անւանի եւ երիտասարդ գրողների ստեղծագործութիւններ: Յօդւածների, հարցազրոյցների, ակնարկների միջոցով լուսաբանւում են հասարակական, տնտեսական, բարոյախօսական, գիտական, դաստիարակչական հարցեր:

Յարակից Հրապարակումներ

  • Ֆրանսիայի խորհրդարանում կայացել է Արցախին նւիրւած գրքի շնորհանդէս
    Ֆրանսիայի խորհրդարանում կայացել է Արցախին նւիրւած գրքի շնորհանդէս

    Ֆրանսիայի խորհրդարանում փետրւարի 22-ին Ֆրանսիա-Արցախ բարեկամութեան շրջանակի նախաձեռնութեամբ տեղի է ունեցել Արցախի պատմութեանը նւիրւած «15 հարց, 15 պատասխան, ամէն ինչ իմանալ ԼՂՀ-ի մասին 10 րոպէում» ֆրանսալեզու գրքի շնորհանդէսը։

  • «Համազասպ Սրւանձտեանց» աշխատութեան շնորհանդէսը ՀՀ Գիտութինների ազգային ակադեմիայում
    «Համազասպ Սրւանձտեանց» աշխատութեան շնորհանդէսը ՀՀ Գիտութինների ազգային ակադեմիայում

    Փետրւարի 17-ին, ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի պատմութեան ինստիտուտում տեղի ունեցաւ պատմական գիտութիւնների դոկտոր Գէորգ Ստեփանեանի հեղինակած «Համազասպ» աշխատութեան շնորհանդէսը:

  • «Հայոց լեզւի հիմնախնդիրներ» թեմայով կլոր սեղան-քննարկում
    «Հայոց լեզւի հիմնախնդիրներ» թեմայով կլոր սեղան-քննարկում

    ՀՀ Սփիւռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնեանը նախարար Հրանուշ Յակոբեանի անունից շնորհակալութիւն յայտնեց ՀՀ ԳԱԱ լեզւի ինստիտուտի եւ Հայաստանի Գրողների միութեան ղեկավարներին համագործակցութեան համար եւ յոյս յայտնեց, որ քննարկման արդիւնքում կը ստեղծւի լեզւի մաքրութեան պահպանման հարցերով մտահոգ, շահագրգիռ եւ գործունեայ անձանց խորհուրդ:

  • Ռուբէն Բաբայեան.- «Մշակոյթն առանձին կոյրաղիք չէ»
    Ռուբէն Բաբայեան.- «Մշակոյթն առանձին կոյրաղիք չէ»

    Հայաստանեան հեռուստատեսութիւնն այսօր ունի մանկա-պատանեկան, մշակութային, գրական հաղորդումների կարիք,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Գրողների միութեան նախագահ Էդւարդ Միլիտոնեանը:
    Նրա ասութեամբ՝ այսօր կան շատ հրաշալի, տաղանդաւոր արւեստագէտներ, մտաւորականներ, սակայն պէտք է նրանց բացայայտել ու ներկայացնել հանրութեանը:

  • Անդրանիկ Խեչումեանին նւիրւած գնահատանքի միջոցառում
    Անդրանիկ Խեչումեանին նւիրւած գնահատանքի միջոցառում

    Օրերս իրանահայ թարգմանիչ, բեմադրիչ եւ մշակութային գործիչ Անդրանիկ Խեչումեանը, արտեկրում հայ գրականութեան, մշակոյթի պահպանման, զարգացման եւ հանրահռչակման գործում ունեցած աւանդի առիթով պարգեւատրւել է ՀՀ Գրողների միութեան «Կանթեղ» շքանշանով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Տնտեսական առումով ինչպիսի՞ն կը լինի իրանական 1396 տարին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։