Հա

Մշակոյթ

19/11/2016 - 09:50

Իրանահայ գեղանկարչի ցուցահանդէսը՝ երկու ցուցասրահներում

Թւականիս նոյեմբերի 11-ին, «Արիա» ցուցասրահի նախաձեռնութեամբ բացումը կատարւեց «Իրանի արդի արւեստ»-ի քննարկման չորրորդ ցուցահանդէսի, որտեղ ցուցադրութեան դրւեցին իրանահայ վաստակաւոր գեղանկարիչ Գառնիկ Տէր-Յակոբեանի գեղանկարչական աշխատանքները:

«ԱԼԻՔ» - Թւականիս նոյեմբերի 11-ին, «Արիա» ցուցասրահի նախաձեռնութեամբ բացումը կատարւեց «Իրանի արդի արւեստ»-ի քննարկման չորրորդ ցուցահանդէսի, որտեղ ցուցադրութեան դրւեցին իրանահայ վաստակաւոր գեղանկարիչ Գառնիկ Տէր-Յակոբեանի գեղանկարչական աշխատանքները:
«Բացակայ արւեստագէտ» խորագիրը կրող ցուցահանդէսում, ներկայացւել են Տէր-Յակոբեանի 70 գործերը, որոնք արդիւնքն են նրա 50-ամեայ աշխատանքների: Ցուցահանդէսի մասին «Արիա» ցուցասրահի տնօրէն Արիա Շոքուհին նշել է, որ այն կազմակերպւել է «Մահէ Մեհր» հիմնարկի օգնութեամբ եւ յաւելել է, որ Գառնիկ Տէր-Յակոբեանը նախապէս աշխատում էր «Ղանդրիզ» ցուցասրահի հետ: «Արիա» եւ «Մահէ Մեհր» ցուցասրահներում կազմակերպւած ցուցահանդէսը տեւելու է մինչեւ դեկտեմբերի 9-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։