Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2016 11:30

«Մանկական Եւրոտեսիլ-2016».- Հայաստանը 2-րդ տեղում է

Մալթայում աւարտւեց «Մանկական Եւրոտեսիլ-2016» երգի մրցոյթը, որտեղ Հայաստանը ներկայացրեցին փոքրիկ երգչուհիներ Անահիտ Ադամեանն ու Մերի Վարդանեանը: Աղջիկները հանդէս եկան 2-րդ համարի ներքոյ՝ ներկայացնելով Աւետ Բարսեղեանի եւ Նիկ Էգիբեանի հեղինակած «Տարբեր» երգը:

«news.am» - Մալթայում աւարտւեց «Մանկական Եւրոտեսիլ-2016» երգի մրցոյթը, որտեղ Հայաստանը ներկայացրեցին փոքրիկ երգչուհիներ Անահիտ Ադամեանն ու Մերի Վարդանեանը: Աղջիկները հանդէս եկան 2-րդ համարի ներքոյ՝ ներկայացնելով Աւետ Բարսեղեանի եւ Նիկ Էգիբեանի հեղինակած «Տարբեր» երգը:
Ժիւրիի քւէարկութեան արդիւնքում՝ հայ պատւիրակները զբաղեցրեցին մրցոյթի 2-րդ հորիզոնականը՝ հաւաքելով 232 միաւոր: «Մանկական Եւրոտեսիլ»-ի յաղթող ճանաչւեց Վրաստանի ներկայացուցիչը:
Յիշեցնենք, որ այս տարի մրցոյթին մասնակցում էին 17 երկրներից ժամանած երգիչներ: Այդ երկրներն են‘ Իռլանդիան, Ալբանիան, Ռուսաստանը, Մալթան, Բուլղարիան, Մակեդոնիան, Լեհաստանը, Բելոռուսիան, Ուկրայինան, Իտալիան, Սերբիան, Իսրայէլը, Աւստրիան, Հոլանդիան, Կիպրոսը, Վրաստանը եւ Հայաստանը:
«Մանկական Եւրոտեսիլ»-ի կանոնակարգում տեղի ունեցած փոփոխութիւնների համաձայն՝ հեռուստադիտողն այս անգամ չմասնակցեց «SMS» քւէարկութեանը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։