Հա

Մշակոյթ

07/12/2016 - 09:10

«Սիփան» պարախմբի անդրանիկ ելոյթը՝ «Սիփան»-ում

«Սիփան» պարախմբի սաները գլխաւորութեամբ՝ Լոռեթա Աւետիսեանի, պատւով դուրս եկան պարախմբի անդրանիկ փորձութեան միջից:
Ներկայացւած իւրաքանչիւր պարային համար առաւել փոխանցւող ու ընկալւող էր դառնում համապատասխան տարազի ընտրութեամբ ու կիրառմամբ, ինչում կարծես «Սիփան» պարախմբի սաները բարդութեան չհանդիպեցին, քանի որ այստեղ պարախմբին սատարում էր «Զարթօնք»-ի տարազների հաւաքածոն:

«ԱԼԻՔ», ԼԻԼԻԱՆ ԳԱԼՍՏԵԱՆ - «Սիփան» պարախմբի սաները գլխաւորութեամբ՝ Լոռեթա Աւետիսեանի, պատւով դուրս եկան պարախմբի անդրանիկ փորձութեան միջից:
Երկու տարւայ պարապմունքների ու վարժութիւնների արդիւնքում աւելի քան 82 փոքրիկ ու պատանի կատարողներ, փորձավարներ՝ Թենի Ռաղանեանսի, Արիգա Միրզախանեանի եւ Դալար Քեշիշեանի ուղեկցութեամբ, անցնելով մեկնարկային փորձերի շրջանը, հասցրեց շուրջ 22 պարային համարներով այն էլ, առանց ընդմիջումների փոխանցել ինչպէս ազգային-աւանդական, նոյնպէս էլ այլ ժողովուրդների մշակոյթի գունեղ շունչը:
Ներկայացւած իւրաքանչիւր պարային համար առաւել փոխանցւող ու ընկալւող էր դառնում համապատասխան տարազի ընտրութեամբ ու կիրառմամբ, ինչում կարծես «Սիփան» պարախմբի սաները բարդութեան չհանդիպեցին, քանի որ այստեղ պարախմբին սատարում էր «Զարթօնք»-ի տարազների հաւաքածոն:
161207e03aՏարազների ընտրութեան հարցով զբաղւում է ինքը՝ խմբի գեղարւեստական ղեկավար՝ Լուռեթա Աւետիսեանը:
«Սիփան»-ի անդրանիկ ելոյթը իւրայատուկ ուշադրութեան էր արժանացել յանձինս Թ.Հ.Թ. առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Տ. Մակար եպս. Աշգարեանի, եւ ազգային մարմինների ներկայացուցիչների ներկայութեամբ, որտեղ աչքի էին ընկնում նաեւ ՊԺ-ի պատգամաւորութեան թեկնածուներից մի քանիսը: Ներկայ էր նաեւ Հ. Մ. «Սիփան» միութեան յարկի ներքոյ գործող միւս պարախմբի՝ «Գարուն»-ի գեղարւեստական ղեկավար՝ Կարինէ Պետրոսեանը:
«Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճը արդէն քանիերրորդ անգամը լինելով լեփ լեցուն հանդիսատեսով, ականատեսը եղաւ Հայ Մշակոյթի շնչով լցւած մատաղ սերնդի պարային կատարումների, որում ընդգրկւած 4-ից 18 տարեկան սաներին, միացան նաեւ «Զարթօնք»-ի տղաները:
161207e03bԵլոյթի մեկնարկային պարից յետոյ, որը կատարւեց Լոռեթա Աւետիսեանի անմիջական մասնակցութեամբ, խմբի գլխաւոր ղեկավարը խօսափողին մօտենալով՝ ողջունեց բոլորի ներկայութիւնը եւ պարը ներկայացրեց, որպէս ազգային մշակոյթի զարկերակը, մատաղ սերնդին փոխանցող լաւագոյն միջոցներից մէկը եւ «Սիփան»-ի երկամեայ աշխատանքների յաջողութիւններն ու ձեռքբերումը համարեց երեք պարուսոյցների՝ Թենի Ռաղանեանսի, Արիգա Միրզախանեանի եւ Դալար Քեշիշեանի հոգատար ուսուցման արդիւնքը:
161207e03cԵլոյթը եզրափակող խմբական լուսանկարից առաջ Սրբազան Հայրը ողջունեց պարախմբի սաներին, եւ նրանց յորդորեց շարունակել նոյն ոգով, քանի որ գտնւում են ամենաապահով ձեռքերում:
Սրբազան Հօր ելոյթից առաջ, Հ. Մ. «Սիփան» միութեան վարչութեան խօսքով հանդէս եկաւ Մարիթա Աղաջանեանը, ում միջոցով ընթերցւած խօսքում յատուկ կարեւորութեամբ ընդգծւած էր Լոռեթա Աւետիսեանի Հայաստանի Հանրապետութեան Մշակոյթի նախարարութեան կողմից գնահատագրի արժանանալու, ինչպէս նաեւ Խաչատուր Աբովեանի անւան Պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարւեստի ամբիոնից շրջանաւարտ լինելու փաստը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։