Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2016 09:40

«Forbes»-ի անդրադարձը «Խոստումը» ֆիլմին.- «Թուրքիան կառուցել է ժխտողականութեան պատ»

Ամերիկեան հեղինակաւոր «Forbes» բիզնես ամսագրի հեղինակ Ստեֆան Իրիգը ծաւալուն յօդւած է նւիրել Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմին եւ անդրադարձել դրա շուրջ ձեւաւորւած ժխտողականութեան մթնոլորտին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, հեղինակը նշում է, որ ցեղասպանութեան մասին խօսելով դառնում ես թուրք ազգայնականների ու ժխտողականների թիրախը:

«armenpress.am» - Ամերիկեան հեղինակաւոր «Forbes» բիզնես ամսագրի հեղինակ Ստեֆան Իրիգը ծաւալուն յօդւած է նւիրել Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմին եւ անդրադարձել դրա շուրջ ձեւաւորւած ժխտողականութեան մթնոլորտին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, հեղինակը նշում է, որ ցեղասպանութեան մասին խօսելով դառնում ես թուրք ազգայնականների ու ժխտողականների թիրախը:
«Այս մասին գրելը վտանգաւոր է: Հայոց Ցեղասպանութեան մասին խօսելը մեծ ռիսկ է պահանջում: Դա առնւազն յոգնեցնող փորձառութիւն կը լինի այն մասին, թէ ինչպէս ես առցանց վիրաւորանքներ, սպառնալիքներ ստանում: Մինչեւ հիմա դա արդիական էր անհատների՝ ակադեմիկոսների, արտիստների եւ ակտիւիստների համար: Այժմ այն կարծես սկսում է գործել նաեւ հոլիվուդեան ֆիլմերի համար»,- գրում է հեղինակը:
Նա պատմում է, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Թուրքիան լքեց ԵՄ-ի մշակութային ծրագիրն այն բանի համար, որ դրա շրջանակում դրեզդենեան սիմֆոնիկ նւագախումբը յարգելու էր Ցեղասպանութեան զոհերի յիշատակը: Իսկ վերջերս էլ Թուրքիան կանխեց Ստամբուլում Գերմանիայի հիւպատոսարանում կայանալիք համերգը: «Այժմ մենք յաջորդ հակահայկական քարոզարշաւի կենտրոնում ենք: Այս անգամ դրա կենտրում հոլիվուդեան «Խոստումը» ֆիլմն է, որը պատմում է Հայոց Ցեղասպանութեան մասին»,- գրում է Իրիգը: Նա ներկայացնում է, թէ ինչպէս են նախկինում Ցեղասպանութեան մասին պատմող ֆիլմերի նախագծերը տապալւել թուրքական կողմի ջանքերով:
«Թուրքական կառավարութիւնը կառուցել է պարտադրւած լռութեան յարաբերականօրէն յաջողւած մի պատ, որը վախեցնելով ոչ միայն արգելափակում է թեմային ծանօթանալու փորձերը, այլեւ տարբեր միջոցներով կանխում է թեմայի քննարկումը: Թուրքական ժխտողականութիւնն անցեալի հարց չէ: Դա ոչ միայն ուղղակի միջամտութիւն է կառավարութեան կամ դեսպանութեան կողմից, այլ նաեւ վախեցնելու, հարկադրւած լռութեան դատապարտելու մթնոլորտ»,- ընդգծում է հեղինակը:
Անդրադառնալով «Խոստումը» ֆիլմին՝ նա փաստում է, որ այն շատ աւելի հեռուն գնաց, քան դրան նախորդած ծրագրերը եւ դա գլխաւորապէս այն բանի պատճառով, որ ֆիլմն անկախ ֆինանսաւորում ունէր: Հեղինակի ասութեամբ՝ դա երբեւէ ամենաթանկ անկախ ֆիլմերից է: Այդուհանդերձ, այն չունի դիտրիբիւտորներ, եւ հէնց այստեղ է, որ գործում են թուրքական սպառնալիքը, բոյկոտն ու հարւածները:
Ստեֆան Իրիգը ներկայանում է, թէ ինչպէս ֆիլմերի ամենամեծ առցանց բազայում՝ IMDB-ում ակտիւօրէն սկսել են մէկ գնահատել ֆիլմն այն դէպքում, երբ այն դեռ կինոթատրոնների էկրաններին չի էլ յայտնւել: «Վերջին շաբաթների ընթացքում ֆիլմի օգտին քւէարկել է շուրջ 91 հազար մարդ: Ընդորում, քւէարկողները հիմնականում կամ մէկ են այն գնահատել, կամ տասը: Մեծ մասը՝ 57 հազարը, մէկ գնահատածներն են: Սա ֆիլմի վարկանիշը գցելու ակնյայտ փորձ է: Մենք ականատեսն ենք հակահայկական ժխտողական եւս մէկ քարոզարշաւի, որը տեղի է ունենում շատ հեռու Թուրքիայից: Թէպէտ յստակ յայտնի չէ, ով է կանգնած այս քարոզի յետեւում, սակայն կարելի է ենթադրել, որ ինչպէս նախորդ դէպքերում, այս անգամ եւս ամէն բան տանում է դէպի թուրքական կառավարութիւն եւ/կամ ազգայնական խմբեր»,- գրում է հեղինակը:
Նա ընդգծում է, որ Հայոց Ցեղասպանութեան ժխտողականութիւնը վերջին տարիներին զարգացման տարբեր փուլերով է անցել: Այժմ ականատեսն ենք լինում սոցիալական մեդիայի միջոցով ժխտողականութեան դրսեւորումներին: «Ժխտողականութիւնը մուտք է գործել «twitter»-եան եւ առցանց հեռախօսային հարթակ: Եւ ցաւալի է, որ այն յաջողութիւններ է գրանցում»,- նշում է Իրիգը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։