Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2016 09:20

Հայկական երեք ֆիլմ յաւակնում է արժանանալ «Ոսկէ գլոբուս» մրցանակին

Հայաստանը ներկայացնող երեք ֆիլմ («Վերջին բնակիչը», «Տաք երկիր, սառը ձմեռ», «Երկրաշարժ») յաւակնում է հեղինակաւոր «Ոսկէ գլոբուս» կինոմրցանակաբաշխութեան 74-րդ արարողութեան շրջանակում արժանանալ «Լաւագոյն օտարերկրեայ ֆիլմ» մրցանակին:

«artsakhpress.am» - Հայաստանը ներկայացնող երեք ֆիլմ («Վերջին բնակիչը», «Տաք երկիր, սառը ձմեռ», «Երկրաշարժ») յաւակնում է հեղինակաւոր «Ոսկէ գլոբուս» կինոմրցանակաբաշխութեան 74-րդ արարողութեան շրջանակում արժանանալ «Լաւագոյն օտարերկրեայ ֆիլմ» մրցանակին:
Աղբիւրը մանրամասնում է, որ ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Վերջին բնակիչը» (The Last Inhabitant) ֆիլմի հիմքում ընկած է Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտութիւնը: Ֆիլմի գործողութիւնները ծաւալւում են 1988 թ.՝ Գիւրջեւան գիւղում, որտեղ Աբգարը մնացած վերջին հայ քրիստոնեան է,- տեղեկացնում է «Ասպարէզ»-ը:
Երեսունհինգամեայ ռեժիսորը լիայոյս է, որ «Վերջին բնակիչը» տեղ կը հասցնի հզօր «մեսիջն» առ այն, որ անկախ ռասսայական, մշակութային ու կրօնական պատկանելիութիւնից՝ մենք պարտաւոր ենք պահպանել մեր ազգային ինքնութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։