Հա

Մշակոյթ

14/12/2016 - 09:50

Քառօրեայից վերազարթօնք ապրած համայնքի հերթական նւիրահաւաք-ելոյթը՝ «Զարթօնք»-ի նախաձեռնած երեկոյթի լոյսի տակ

Պարային կատարումների մեկնարկը տրւեց «Զարթօնք»-ի տարբեր տարիքային կարգերում հանդէս եկող կատարողների ուղեկցութեամբ Լոռեթա Աւետիսեանի մենապարով, որին յաջորդեց խմբի գեղարւեստական ղեկավարի՝ Լոռեթա Աւետիսեանի բացման խօսքը, որով նա փորձեց հանդիսատեսին ներկայացնելու ելոյթի հիմնական նպատակների մասին:

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ - Երեւի ընթերցողը նոյնպէս նկատած լինի «Զարթօնք» պարախմբի ողջ անձնակազմի ցուցաբերած աշխուժութիւնը կապւած՝ իւրաքանչիւր շաբաթ՝ մէկ ելոյթի փաստին:
Բանն այն է, որ Լոռեթա Աւետիսեանի ծաւալած գործունէութիւնը բազմաոլորտ հարթակ դուրս գալով իրականացրել է ինչպէս մշակութային, նոյնպէս էլ ազգանպաստ ծրագրեր: Դրանցից վերջինը տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում, ուր գրեթէ թեհրանահայ բոլոր թեմերի հոգեւոր առաջնորդները եւ հանդիսատեսը եւս մասնակիցն եղան «Զարթօնք»-ցիների իրականացրած նւիրահաւաք-ելոյթին:
Պարային կատարումների մեկնարկը տրւեց «Զարթօնք»-ի տարբեր տարիքային կարգերում հանդէս եկող կատարողների ուղեկցութեամբ Լոռեթա Աւետիսեանի մենապարով, որին յաջորդեց խմբի գեղարւեստական ղեկավարի՝ Լոռեթա Աւետիսեանի բացման խօսքը, որով նա փորձեց հանդիսատեսին ներկայացնելու ելոյթի հիմնական նպատակների մասին:
28-ամեայ «Զարթօնք»-ի հիմնադիր, պարախմբի գեղարւեստական ղեկավար՝ Լոռեթա Աւետիսեանը կարեւորելով քառօրեային յաջորդած հայութեան վերազարթօնքի եւ սփիւռքահայ համայնքներում հայրենիքի նկատմամբ գոյութիւն ունեցող թախծոտ սիրոյ փաստը նշեց, որ այսպիսով Արցախն ու արցախցին իր թիկունքը ամուր տեսնելով կարող է առաւել ոգեւորւած դիմագրաւելու իւրաքանչիւր սադրանք:
Տկն. Աւետիսեանը նաեւ անդրադառնալով իր առաջարկութիւնը զարթօնքցիների կողմից ընդառաջւելու փաստին, դիմելով իր խմբի սաներին նշեց. «...Ես փորձել եմ պարարւեստի կողքին ձեր մէջ սերմանել նաեւ Հայրենիքի հանդէպ սիրոյ ու նւիրւածութեան զգացողութիւնը: Եւ, երբ ամռանը տեսայ, թէ դուք ինչպէս յուզւած ու ոգեւորւած ելոյթ ունեցաք արցախցի մեր նւիրեալների առջեւ, իսկ յետոյ էլ այս միջոցառմանը ձեր կամաւոր ներկայութեան ականատեսն եղայ, վստահացայ, որ իմ ջանքերը զուր չեն անցել»:

161214d03a

Լոռեթա Աւետիստեանը լսարանի ներկայութեամբ յայտարարեց, որ ներկայացման ամբողջ հասոյթը սեփական ձեռքերով է փոխանցելու իր հասցէատիրոջը:
Աւելի քան 73 կատարողների միջոցով հանդիսատեսին ներկայացւեց հայկական ու արտասահմանեան շուրջ 22 պարային համարներ, որի ընթացքում էկրանին ցուցադրւած՝ «Մենք ենք Արցախը» բնութագիրը յիշեցնել էր տալիս իրականացւող նախաձեռնութեան մասին:
Պարային համարներով ներկայացւեցին թւով եօթ հայկական պարեր, որոնց միջից առաջինը՝ հէնց «Զարթօնք» պարախմբի հեղինակած՝ «Զարթօնք» պարն էր, որն ինչ խօսք խորհրդանշական իմաստ հաղորդեց ձեռնարկին:
Արտասահմանեան պարերի ցուցակում ընդգրկւած 15 միւս համարները ոչ միայն պարային շարժումներով էին «օտարը» ընկալելի դարձնում, այլ նաեւ տարազների ձեւաւորման ու գրագէտ ընտրութեամբ, որն ինչ խօսք, վառ վկան կարող է լինել փորձառու եւ հեղինակաւոր պարախմբի տարիների ընթացքի:
Հանդիսատեսը կարծես թէ նոյն գոհունակութեամբ էր ապրում բեմից փոխանցւող իւրաքանչիւր պահ ու պատկեր: Ծրագրի աւարտին թոռան անձրեւանոցը մի ձեռքին, իսկ միւս ձեռքով փոքրիկին կողքը պահած տատիկը սրահը թողնելուց մօտեցաւ ու ասաց, որ այսպիսով գոհունակութիւն է ապրում նաեւ ինքը, քանի-որ ինքն իրեն մասնակից է տեսնում իրականացւող նախագծին:
«Կռունկ» բալետային համարի մասնակիցներից՝ Սիփան Մկրտումեանի ասմունքային կատարմամբ հնչեց Յովհաննէս Շիրազի «Եօթ բուռ մոխիր» ստեղծագործութիւնը, որից ազդւած հանդիսատեսը կարծես առաւել թախծոտ հետեւել սկսեց ծրագրի ընթացքին:

161214d03b

Նւիրահաւաքի այս երեկոյթին, որտեղ ժողովրդին էին միացել նաեւ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սրաբազան Հայրը, Իրանի Հայ կաթողիկէ համայնքի սրբազան հայրեր՝ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը եւ Տ. Նշան եպս. Գարաքեհէեանը, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ վեր. Սերգէյ Շահվերդեանը, ինչպէս նաեւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչը եւ ազգային-համայնքային կեանքի գործիչներ ու ակտիւիստներ, Սրբազան Հայրն օրւայ առիթով իր հայրական պատգամն ուղղեց դահլիճին: Թ. Հ. Թ. առաջնորդը նշելով «Արցախը մենք ենք» կարգախօսի մասին, կարեւորեց արցախցու գիտակից եւ արժանապատւօրէն իր հողը պաշտպանող արցախցու էութիւնը, առանց որի չէր կարող լինել նաեւ սփիւռքահայի համար հպարտանալու նմանօրինակ առիթներ:
Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան հոգեւոր առաջնորդը բարձր գնահատելով Լոռեթա Աւետիսեանի եւ «Զարթօնք» պարախմբի նախաձեռնած գործը, նրանց մաղթեց նորանոր յաջողութիւններ՝ մշակութային ասպարէզներում եւ մատաղ սերնդին ազգանւէր ոգով դաստիարակելու գործում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։