Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2016 09:20

Թատերագէտ.- «Նոյնիսկ այսօր՝ 21-րդ դարում, Խորէն Աբրահամեանը դերասանական չափանիշ է»

Դեկտեմբերի 10-ը ժողովրդական արտիստ Խորէն Աբրահամեանի յիշատակի օրն էր: 12 տարի է անցել, ինչ մեծանուն դերասանը հեռացել է կեանքից, բայց նրա ձայնը, խաղացած կերպարները եւ կինոյում, եւ թատրոնում, հնարաւոր չէ մոռանալ:

Զրոյցներ մեծ դերասանի մասին


«panorama.am» - Դեկտեմբերի 10-ը ժողովրդական արտիստ Խորէն Աբրահամեանի յիշատակի օրն էր: 12 տարի է անցել, ինչ մեծանուն դերասանը հեռացել է կեանքից, բայց նրա ձայնը, խաղացած կերպարները եւ կինոյում, եւ թատրոնում, հնարաւոր չէ մոռանալ:
«Խորէն Աբրահամեանը մեր նորագոյն շրջանի ամենապրոֆեսիոնալ արտիստներից մէկն է, եթէ չասենք ամենապրոֆեսիոնալը: Նոյնիսկ այսօր՝ 21-րդ դարում, նա դերասանական չափանիշ է: Կարդացած մարդ էր, շատ տեքստեր անգիր գիտէր, ինտելեկտուալ դերասան էր»,- «panorama.am»-ի հետ զրոյցում այսպէս բնութագրեց Խորէն Աբրահամեանին թատերագէտ Արա Խզմալեանը:
Նա համոզւած է, որ նրա խաղերը թատրոնում, դերերը ֆիլմերում նոյնիսկ այսօր կարող են լինել վարպետութեան դասեր երիտասարդների համար. 161220e01a«Մենք այսօր շատ ենք խօսում՝ մեր դերասանները դուրս են գալիս բեմ, բայց չկայ միտք, խաղի կառուցւածք, բեմական մտածողութիւն: Խորէն Աբրահամեանն անցել էր հոգեբանական դպրոցի միջով, նրա ուսուցիչը եղել էր Արմէն Գուլակեանը: Նա գիտէր՝ ինչ բան է բեմում հոգեբանական հիմնաւորումը, դերի հոգեբանական նշանները: Այդ ամէն ինչին փայլուն տիրապետում էր: Այսօր էլ մեր երիտասարդները կարող են նայել ու տեսնել՝ ինչպէս է պէտք լինել կոնկրետ, անել ամէն ինչ մտածւած, մասնագիտական հաշւենկատութեամբ: Այդ իմաստով Խորէն Աբրահամեանը չափանիշային արժէք է:
Դրանից բացի մինչ օրս նրա «Համլետ»-ի ընթերցումը դարձեալ մնում է չափանիշային արժէք: Խօսքային տարերքի մէջ մտնելու հմտութիւն ունէր:
Խորէն Աբրահամեանը բարձրագոյն մակարդակի էր հասցնում ֆիզիկական դրսեւորումների եւ իրավիճակի տրամաբանութեան եւ իմաստի հակասութիւնը:
Նա մի յատկանիշ ունէր՝ միշտ խօսում էր իր անցեալի ուսուցիչների մասին: Այսինքն ունէր յիշողութեան բնազդ, յիշատակի կուլտուրա: Նա զրոյական կէտից չէր յայտնւել թատրոնում, նրա թիկունքում կար պատմութիւն, մշակւած չափանիշեր, թատերական աւանդոյթ: Նա այդ թատերական աւանդոյթի կրողն էր, միաժամանակ որոշակիօրէն այդ աւանդոյթը նորոգողն ու արդիականացնողը»:
161220e01bԱ. Խզմալեանը նշեց, որ Խորէն Աբրահամեանը հակասական մարդ էր, նրա մասին դժւար է խօսել միանշանակ ձեւակերպումներով, կեանքի ընթացքում սխալներ էլ է ունեցել, վրիպումներ էլ, բայց ժամանակն անցնում է, բոլոր հասարակական հնչեղութիւն ստացած բաները մնում են ստւերում. «Իսկ մեզ մնում է «Սարոյեան եղբայրներ»-ի իր դերակատարումը, «Համլետ»-ի իր ընթերցումը, մնում է իր կերպարը»:
Թատերագէտի ասութեամբ՝ Խորէն Աբրահամեանն իր հետ տարաւ արժէքներ, չափանիշեր, որոնք, ցաւօք սրտի, այսօրւայ իրականութեան մէջ մոռացւած են. «Իհարկէ, այս անունների հեռացումով հայ թատրոնը որոշակիօրէն մերկացաւ, որովհետեւ այսօր այդ մտածողութեան, չափանիշերի կարիք կայ»:
ՀՀ արւեստի վաստակաւոր գործիչ Երւանդ Մանարեանն մեզ հետ զրոյցում ասաց, որ Խորէն Աբրահամեանի հետ նոյն տարիներին են ուսանող եղել:
«Միշտ մնացել ենք շատ լաւ բարեկամներ, ընկերներ: Ես նրա բոլոր աշխատանքներին ծանօթ եմ: Կարծում եմ՝ նա մեր թատրոնի շատ նշանակալի դէմքերից մէկն է: Ես նրա համակիրներից եմ»,- ասաց Ե. Մանարեանը:

 

161220e01cԿենսագրական գծեր

Խորէն Աբրահամեանը ծնւել է Երեւանում 1930 թւականին: Մասնագիտական կրթութիւնն ստացել է Երեւանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն աւարտել է 1951 թ. եւ ընդունւել Գ. Սունդուկեանի անւան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիւ դերեր (Ռոմէօ, Պեպօ, Օթելլօ, Արա Գեղեցիկ, Արշակ թագաւոր, Կորիոլան, Մեասնիկեան, Գայ, Ռաֆօ Աւետեան եւ այլն):
1979–1984 թթ. եղել է թատրոնի գլխաւոր ռեժիսոր, 1988–1995 թթ.՝ գեղարւեստական ղեկավար, միաժամանակ՝ Հայաստանի Թատերական գործիչների միութեան վարչութեան նախագահ: 1985–1988 թթ. Գիւմրիի պետական թատրոնի դերասան էր եւ գլխաւոր ռեժիսորը, 1980–1995 թթ. դասաւանդել է Երեւանի Գեղարւեստա-թատերական ինստիտուտում: Թատրոնում ստեղծած լաւագոյն դերերից են՝ Ռուստամ (Ա. Շիրւանզադէի «Նամուս»), Արմէն (Գ. Բորեանի «Կամրջի վրայ»), Արամ (Ա. Արաքսմանեանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Ն. Զարեանի «Արա Գեղեցիկ»), Մեասնիկեան (Զ. Դարեանի «Հանրապետութեան նախագահը»), Կորիոլան (Վ. Շեքսպիրի «Կորիոլան»), Աւետեան (Պ. Զէյթունցեանի «Անաւարտ մենախօսութիւն»):
161220e01dԱբրահամեան-կինոդերասանի յաջողութիւնը սկսւել է 1958 թւականին նկարահանւած «Առաջին սիրոյ երգը» կինոնկարում գլխաւոր հերոսի՝ Արսէն Վարունցի դերակատարումով: Հայկական մի քանի լաւագոյն կինոնկարների յաջողութիւնները պայմանաւորւած են նաեւ Աբրահամեանի դերակատարումներով՝ Գէորգ («Սարոյեան եղբայրներ», 1968 թ.), Ռոստոմ («Տէրը», 1968 թ.), Պաւլէ («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Արմէն («Երեւանեան օրերի խրոնիկա», 1972 թ.), Մեասնիկեան («Երկունք», 1977 թ.), Տէր Աւետիս («Յուսոյ աստղ», 1978 թ.), Սիսակեան («Ապրեցէք երկար», 1979 թ.) եւ այլն: Նա նկարահանւել է նաեւ ռուսական Մոսֆիլմի երեք կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կեանքի նպատակը»:
Գ. Սունդուկեանի անւան թատրոնում բեմադրել է Ն. Զարեանի «Հացաւան», Վ. Շեքսպիրի «Ջոն արքայ», Պ. Զէյթունցեանի «Անաւարտ մենախօսութիւն», Պ. Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» (նաեւ եղել է Կորրադոյի դերակատարը), Հ. Իբսէնի «Դոկտոր Ստոկման», Գ. Գորինի «Քին» Ա.Քալանթարեանի «Թիկունք», եւ այլ ստեղծագործութիւններ: 2000 թ. բեմադրել է Պ. Զէյթունցեանի «Խոր Վիրապ» պիեսը: Աբրահամեանը մասնակցել է նաեւ բազմաթիւ ռադիօ եւ հեռուստաբեմադրութիւնների (Մ. Պանեօլի «Տոպազ», Ն. Զարեանի «Փորձադաշտ» եւ այլն): Յայտնի էր նաեւ որպէս ասմունքող:
Խորէն Աբրահամեանը մահացել է 2004 թւականի դեկտեմբերի 10-ին:
«Մի օրէնք կայ, որ չպէտք է խախտել՝ ճշմարտութիւնը. եթէ ճիշտ չէ, ոչինչ չի օգնի, չի փրկի: Չկայ աւելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը: Իսկ ճշմարտանման սուտն էսօր շատ է: Բացարձակ ճշմարտութիւնն այն կը լինի, երբ արւեստը ծառայի ու բացայայտի ճիշտը: Ժողովուրդը մի դաժան խօսք ունի՝ դերասանութիւն մի արա: Խօսքը վատ դերասանութեան մասին է, լաւի մասին չեն ասում՝ դերասանութիւն: Իսկ լաւը, վստահ եմ, կը գայ, որովհետեւ առանց մեծ թատրոնի կեանք գոյութիւն չունի: Խորապէս ներողութիւն խնդրելով՝ մի խոստովանութիւն անեմ. միայն մի տեղ կայ՝ որ սպանեն, սուտ չեմ ասի՝ թատրոնն է»,- ասել է Խորէն Աբրահամեանը:

Յարակից Հրապարակումներ

  • Ալէն Դելոնը յայտարարել է կինոկարիերան աւարտելու մասին
    Ալէն Դելոնը յայտարարել է կինոկարիերան աւարտելու մասին

    Ֆրանսիացի դերասան Ալէն Դելոնը յայտնել է, որ աշնանը կը նկարահանւի իր կարիերայի ընթացքում վերջին ֆիլմում:

  • Այսօր Խորէն Աբրահամեանի ծննդեան օրն է
    Այսօր Խորէն Աբրահամեանի ծննդեան օրն է

    «Ամէն մի ժողովուրդ կը երազէր ունենալ Խորէն Աբրահամեանի նման դերասան: Ամեն մի ժողովուրդ կը հպարտանար Խորէն Աբրահամյանով»,- ասել է մեծանուն դերասան Սօս Սարգսեանը:

  • Վարդան Պետրոսեանն ազատ արձակւեց
    Վարդան Պետրոսեանն ազատ արձակւեց

    Ճանաչւած դերասան Վարդան Պետրոսեանն ազատ է արձակւել: Այս տեղեկութիւնը «yerkir.am»-ի հետ զրոյցում հաստատեց Պետրոսեանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարեանը՝ հերքելով այսօր տարածւած այն տեղեկութիւնը, թէ իբր նրա նկատմամբ համաներում է կիրառւել:

  • Լոս Անջելէսում 91 տարեկանում մահացել է ամերիկահայ դերասան Մայք Քոնորսը (Գրիգոր Օհանեան)
    Լոս Անջելէսում 91 տարեկանում մահացել է ամերիկահայ դերասան Մայք Քոնորսը (Գրիգոր Օհանեան)

    ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում մահացել է դերասան, «CBS» հեռուստացանցի թողարկած «Մաննիքս» դետեկտիւ ֆիլմում իր կերտած Ջօ Մաննիքսի կերպարով յայտնի Մայք Քոնորսը (Գրիկոր Օհանեան):

  • ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ - Շառլ Ժերար
    ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ - Շառլ Ժերար

    Ճանաչւած ֆրանսիացի դերասան Շառլ Ժերարը, նոյն ինքը՝ Նուբար Աճեմեանը, արեւմտահայ ծնողների զաւակ է:
    Նա ծնւել է 1926 թւականին Մարսէյլում (այլ տւեալներով՝ Ստամբուլում): Միայն 1970-80-ական թւականներին նկարահանւել է մօտ 20 ֆիլմերում, խաղացել է հանրայայտ դերասաններ Ժան-Պօլ Բելմոնդոյի, Պիէր Ռիշարի, Լինօ Վենտուրայի եւ այլոց հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։