Հա

Մշակոյթ

26/10/2013

Սամուէլ Խաչիկեանի ֆիլմերին նւիրւած շաբաթ

Այսօրւանից՝ շաբաթ, հոկտ. 26-ից մինչեւ հինգշաբթի հոկտ. 31-ը Թեհրանի Արդի արւեստների թանգարանի «Թաք» կինոդահլիճում կայանալու են իրանահայ նշանաւոր եւ վաստակաւոր կինոռեժիսոր, հանգուցեալ Սամուէլ Խաչիկեանի տեսաժապաւէնների ցուցադրման եւ քննարկման երեկոները: Հերթականօրէն ցուցադրւելու են՝ «Ճիչ՝ կէսգիշերին», «Մի քայլ մինչեւ մահ», «Սարսափ», «Հարւած», «Ցտեսութիւն Թեհրան» եւ «Ցնորք-զառանցանք» կինոժապաւէնները:

Այսօրւանից՝ շաբաթ, հոկտ. 26-ից մինչեւ հինգշաբթի հոկտ. 31-ը Թեհրանի Արդի արւեստների թանգարանի «Թաք» կինոդահլիճում կայանալու են իրանահայ նշանաւոր եւ վաստակաւոր կինոռեժիսոր, հանգուցեալ Սամուէլ Խաչիկեանի տեսաժապաւէնների ցուցադրման եւ քննարկման երեկոները:
Հերթականօրէն ցուցադրւելու են՝ «Ճիչ՝ կէսգիշերին», «Մի քայլ մինչեւ մահ», «Սարսափ», «Հարւած», «Ցտեսութիւն Թեհրան» եւ «Ցնորք-զառանցանք» կինոժապաւէնները:
Սոյն միջոցառումը կազմակերպւել է թանգարանի «Փեգահ» ֆիլմարւեստի հաստատութեան եւ «Յակոբեան» հագուստեղէնի ընկերութեան նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ: Ֆիլմերը ցուցադրւելու են երեկոյեան ժամը 4-ից, միայն հինգշաբթի օրւայ ցուցադրումը կայանալու է ժամը 2-ից:
«Թաք» կինոսրահի հասցէն է՝ Հիւսիսային Ամիրաբադ պողոտայ, «Լալէ» զբօսայգուն կից Արդի արւեստների թանգարան: Մուտքն անվճար է՝ հետաքրքրւողների համար:
www.mojenopegah.com

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։