Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 05 Յունւարի 2017 12:20

Իրանահայ վաստակաւոր արւեստագէտների գործերի ցուցահանդէս՝ «Մարիամ» զբօսայգում

Թւականիս յունւարի 6-ին, Թեհրանի Քարիմխան պողոտայում, Ս. Սարգիս եկեղեցու դիմացի պողոտայում գտնւող «Մարիամ» զբօսայգու ցուցասրահում իր աշխատանքն է սկսելու Իրանի արդի արւեստի հեղինակաւոր իրանահայ դէմքերի ցուցահանդէսը՝ «sodality» խորագրով: Ցուցադրութեան է դրւելու Լիլիթ Տէրեանի, Սերժ Աւագեանի, Էդման Այւազեանի, Սիմոն Այւազեանի եւ Գառնիկ Տէր-Յակոբեանի աշխատանքները:

«ԱԼԻՔ» - Թւականիս յունւարի 6-ին, Թեհրանի Քարիմխան պողոտայում, Ս. Սարգիս եկեղեցու դիմացի պողոտայում գտնւող «Մարիամ» զբօսայգու ցուցասրահում իր աշխատանքն է սկսելու Իրանի արդի արւեստի հեղինակաւոր իրանահայ դէմքերի ցուցահանդէսը՝ «sodality» խորագրով: Ցուցադրութեան է դրւելու Լիլիթ Տէրեանի, Սերժ Աւագեանի, Էդման Այւազեանի, Սիմոն Այւազեանի եւ Գառնիկ Տէր-Յակոբեանի աշխատանքները: Ցուցահանդէսի բացումը կատարւելու է ուրբաթ, յունւարի 6-ին, երեկոյեան ժամը 4-ից 8-ը:
Թեհրանի քաղաքապետարանի գեղարւեստական ու մշակութային կազմակերպութեան մշակութային հարցերով տեղակալի նախաձեռնութեամբ եւ Թ. Հ. Թ. «Արտակ Մանուկեան» թանգարանի համագործակցութեամբ կազմակերպւած ցուցահանդէսը այցելուներ է ընդունելու յունւարի 7-ից 11-ը, ի բացառեալ արձակ օրերը: Այցելութեան ժամերն են երեկոյեան 4-ից 8-ը:

Յարակից Հրապարակումներ

  • Իրան-Հայաստան մշակութային յարաբերութիւնները դարերի պատմութիւն ունեն իրենց ետին
    Իրան-Հայաստան մշակութային յարաբերութիւնները դարերի պատմութիւն ունեն իրենց ետին

    Ուրբաթ, 1 դեկտեմբեր 2017-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան ընկերակցութեամբ Թեմական խորհրդի երկու Ատենապետների՝ պրն. Ռոբերտ Բեգլարեանի եւ պրն. Վարուժ Յովհաննէսեանի այցելեց «Շիրին» ցուցասրահը, որտեղ հայ նշանաւոր ժամանակակից արւեստագէտների ջրաներկ ստեղծագործութիւնները ցուցադրւում էին։ Ցուցասրահում դրւած էին Սմբատ Տէր-Կիւրեղեանի, Երւանդ Նահապետեանի, Եսայի Շահիջանեանի, Միքայէլ (Միշա) Շահբազեանի եւ Աւագ Հայրապետեանի գործերը։

  • Նիւ Եօրքի «Մետրոպոլիտան» թանգարանում «Հայաստան» խորագրով ցուցահանդէս կը բացւի
    Նիւ Եօրքի «Մետրոպոլիտան» թանգարանում «Հայաստան» խորագրով ցուցահանդէս կը բացւի

    Նիւ Եօրքի «Մետրոպոլիտան» թանգարանում 2018 թ.-ի սեպտեմբերի 21-ին կը բացւի «Հայաստան» խորագրով ցուցահանդէսը, որը բաց կը լինի մինչեւ 2019 թ.-ի յունւարի 13-ը:

  • Այցելութիւններ «Արտակ Մանուկեան» թանգարան
    Այցելութիւններ «Արտակ Մանուկեան» թանգարան

    Թւականիս նոյեմբերի 3 եւ 4-ին Իրան ժամանած Հայաստանի Մատենադարանի մասնագէտներ եւ համալսարանի դասախօսներ՝ Դաւիթ Ղազարեանը եւ Ինեսա Դանէլեանը, ուղեկցութեամբ լուսանկարիչ Նիկոլի, այցելեցին «Արտակ Մանուկեան» թանգարան:

  • «Արտակ Մանուկեան» թանգարանի զեկոյց
    «Արտակ Մանուկեան» թանգարանի զեկոյց

    «Արտակ Մանուկեան» թանգարանը 2017 թւականի հոկտեմբեր ամսում ունեցել է հետեւեալ աշխատանքները՝

  • Ձեռակերտ արւեստի եւ կենդանի պատկերներով պատրսատւած եզակի ցուցահանդէս Նոր Ջուղայում
    Ձեռակերտ արւեստի եւ կենդանի պատկերներով պատրսատւած եզակի ցուցահանդէս Նոր Ջուղայում

    Հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի, թւականիս հինգշաբթի եւ ուրբաթ՝ հոկտեմբերի 19-ին եւ 20-ին, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ արւեստի զանազան ճիւղերի բացառիկ նմուշների ցուցահանդէս, ինչը զուգորդւած էր նոյն աշխատանքների պատրաստման կենդանի ցուցադրութեամբ՝ վարպետների միջոցով:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։