Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 09 Յունւարի 2017 12:30

Այսօր մեծանուն ռեժիսոր Սերգէյ Փարաջանովի ծննդեան օրն է

20-րդ դարի յայտնի կինոռեժիսորը, Հայաստանի ու  Ուկրայինայի ժողովրդական արտիստն այսօր կը դառնար 93 տարեկան:

«artsakhpress.am» - 20-րդ դարի յայտնի կինոռեժիսորը, Հայաստանի ու Ուկրայինայի ժողովրդական արտիստն այսօր կը դառնար 93 տարեկան:

Աշխարհահռչակ ռեժիսորը, որի թողած ժառանգութեան մէջ ցայտուն արտայայտւած է Կովկասի բազմազանութիւնը, ծնւել է Թբիլիսիում։ Փարաջանովը 1946 թ. ընդունւել է Մոսկւայի կինեմատոգրաֆիայի պետական  ինստիտուտ, որտեղ դասաւանդում էին Ալեքսանդր Դովժենկօն, Միխայիլ Ռոմը եւ այլք:

Նրա իր առաջին կինոնկարը`«Մոռացւած նախնիների ստւերները» (1964), ազգային հանդերձանքների առատութեան, հետաքրքիր ու նորարական եւ գիւղական կեանքի տարօրինակ ներկայացմամբ արժանացել է բազմաթիւ միջազգային մրցանակների` Փարաջանովին բերելով համաշխարհային հռչակ:

Փարաջանովի գլուխգործոցը՝ «Նռան գոյն»-ը (1968), որը պատմում է Սայաթ-Նովայի կեանքի մասին: Խորհրդային կառավարութիւնը նրան 1973 թ. դեկտեմբերի 17-ին դատապարտում է 5 տարւայ ազատազրկման՝ մեղադրելով արւամոլութեան մէջ (Ուկրաինական ԽՍՀ քրէական օրէնսդրութեան յօդւած 122, մաս 1, 2)։ Միայն 4 տարի անց, ֆրանսիացի սիւրռէալիստ Լուի Արագոնի միջամտութեամբ, նա ազատւում է բանտից։

1980-ական թթ. Փարաջանովը նկարահանում է «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984), «Աշուղ Ղարիբը» ֆիլմերը։ Կեանքի վերջին տարիներին նկարահանում է «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմը, որն անաւարտ մնաց եւ հետագայում ամբողջութեամբ օգտագործւեց Միքայէլ Վարդանովի Փարաջանով Վերջին Գարուն (1992) վաւերագրական ֆիլմում։

Փարաջանովը մահացել է քաղցկեղից 1990 թ. յուլիսին Երեւանում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէս է պէտք արձագանգել Ադրբեջանի ագրեսիային:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։