Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 09 Յունւարի 2017 12:35

Ռայան Գոսլինգն ու «Լա Լա Լենդ»-ն արժանացել են «Golden Globe»-ի գլխաւոր մրցանակներին

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի «Բեւեռլի Հիլթոն» հիւրանոցում կայացել է «Ոսկէ գլոբուս» ամենամեայ մրցանակաբաշխութիւնը, որի շրջանակում «Լուսնի լոյս»-ը ֆիլմը յաղթել է «Լաւագոյն դրամա» անւանակարգում՝ առաջ անցնելով նոյն անւանակարգում ներկայացւած 4 կինոնկարից:

«tert.am» - ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի «Բեւեռլի Հիլթոն» հիւրանոցում կայացել է «Ոսկէ գլոբուս» ամենամեայ մրցանակաբաշխութիւնը, որի շրջանակում «Լուսնի լոյս»-ը ֆիլմը յաղթել է «Լաւագոյն դրամա» անւանակարգում՝ առաջ անցնելով նոյն անւանակարգում ներկայացւած 4 կինոնկարից:

Լաւագոյն դրամատիկ դերասան է ճանաչւել Քէյսի Աֆլեքը՝ «Մանչեսթերը ծովի մօտ» ֆիլմում ունեցած դերակատարման համար:

Լաւագոյն դրամատիկ դերասանուհի անւանակարգում յաղթել է Իզաբել Հիւպերը («Նա»): Ի դէպ, այս անւանակարգում Հիւպերի մրցակիցներն են եղել Նատալի Պորտմանը, Ջեսիկա Չեսթէյնն ու Էմի Ադամսը:

Ինչ վերաբերում է Լաւագոյն դերասան անւանակարգին, ապա այստեղ յաղթող է ճանաչւել Ռայան Գոսլինգը՝ առաջ անցնելով Հիւ Գրանտից, Քոլին Ֆարելից, Ռայան Ռէյնոլդսից եւ Ջոն Հիլից:

Մինչդեռ Գոսլինգի մասնակցութեամբ «Լա Լա Լենդ»-ը ճանաչւել է լաւագոյն ֆիլմ՝ լաւագոյն կատակերգական ֆիլմ կամ միւզիքլ:

Բացի այդ, մրցանակներ են շնորհւել այս ֆիլմի ռեժիսորին՝ Դեմեն Շազելին, և դերասանուհի Էմմա Սթոունին:

Լաւագոյն անիմացիոն ֆիլմ անւանակարգում յաղթել է «Զութոփիա»-ն:

Յայտնի է, որ լաւագոյն դրամատիկ սերիալ է ճանաչւել բրիտանական թագաւորական ընտանիքի մասին պատմող «Թագը»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։