Հա

Մշակոյթ

17/01/2017 - 13:20

Ռազմիկ Օհանեանի եւ Լորիս Ճգնաւորեանի անզուգական համագործակցութիւնը՝ «Վահդաթ» համերգասրահում

Յունւարի 14-ի երեկոյեան, «Ռուդաքի» համերգասրահում, «Ֆաջր» երաժշտական փառատօնի շրջանակներում մայեստրօ Ռազմիկ Օհանեանի ղեկավարութեամբ՝ Թեհրանի «Քոր» սիմֆոնիկ օրկեստրան, ելոյթով ներկայացաւ հանրութեանը:

«ԱԼԻՔ», Սիւնէ Ֆարմանեան - Յունւարի 14-ի երեկոյեան, «Ռուդաքի» համերգասրահում, «Ֆաջր» երաժշտական փառատօնի շրջանակներում մայեստրօ Ռազմիկ Օհանեանի ղեկավարութեամբ՝ Թեհրանի «Քոր» սիմֆոնիկ օրկեստրան, ելոյթով ներկայացաւ հանրութեանը: 

Ծրագրի սկզբում, հնչեցին դասական երաջշտութեան կատարումներումներ՝ Մոցարտի, Ջորջ Գրեշուինի, եւ այլ անձանց ստեղծագործութիւններից: Ծրագրի երկրորդ բաժնում նւագախումբը հանդէս եկաւ Իրանական յեղափոխական, եւ այլ ֆոլկլոր կատարումներով, այդ թւում իրանահայ դասական երաժշտութեան աշխարհահռչակ վարպետ՝ Լորիս Ճգնաւորեանի «Իրան» ստեղծագործութիւնը, եւ Գոլնուշ Խալեղիի «Ազադի»-ն: 

Ծրագրի վերջին բաժնում, նւագախմբի ղեկավար մայեստրօ Ռազմիկ Օհանեանը, «Իրան» ստեղծագործութիւնը հանդիսատեսին ներկայացնելու համար, բեմ հրաւիրեց մայեստրօ Լորիս Ճգնաւորեանին, որպէսզի նրա ղեկավարութեամբ հնչի այս կատարումը: 

Յատկանշական է, որ Ռազմիկ Օհանեանի այս քայլը հանդիսատեսի բուռն ծափողջոյնների եւ քաջալերանքի առիթ դարձաւ: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։