Հա

Մշակոյթ

Շաբաթ, 28 Յունւարի 2017 13:20

Հայկական բանակի կազմաւորման 25-ամեակի կապակցութեամբ շրջանառութեան մէջ են դրւել նոր նամականիշեր

Հայկական բանակի կազմաւորման 25-ամեակի կապակցութեամբ ՀՀ Պաշտպանութեան նախարարութիւնում մարւեց եւ շրջանառութեան մէջ դրւեց երկու նոր նամականիշ:

«ԱԼԻՔ» - Հայկական բանակի կազմաւորման 25-ամեակի կապակցութեամբ ՀՀ Պաշտպանութեան նախարարութիւնում մարւեց եւ շրջանառութեան մէջ դրւեց երկու նոր նամականիշ: Նամականիշերը մարեցին ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսեանը, «Հայփոստ թրաստ մենեջմենթ»-ի գլխաւոր տնօրէն Խուան Պաբլօ Գեչիջեանը եւ շարքային զինծառայող, ապրիլեան քառօրեայ պատերազմի մասնակից, ադրբեջանական ուղղաթիռը խոցած Նարեկ Մալխասեանը: 

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ երկու նամականիշերից  մէկի վրայ պատկերւած են ՀՀ զինւած ուժերի զօրքերի որոշ տեսակները եւ ՀՀ զինւած ուժերի զինանշանը:

Երկրորդ նամականիշի վրայ պատկերւած է հայ զինւորների շարքը` ծածանւող եռագոյն դրօշի եւ Հայաստանի Հանրապետութեան զինւած ուժերի զինանշանի համադրութեամբ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։