Print this page
30/01/2017

Պոլսահայ ռոք երաժիշտ Հայկօ Ջեփքինը դէմ է քւէարկելու Թուրքիայում նախագահական համակարգի անցման առաջարկին

Պոլսահայ յայտնի երաժիշտ, թուրքական ռոք երաժշտութեան ոլորտի առաջատարներից մէկը՝ Հայկօ Ջեփքինը, դէմ կը քւէարկի երկրում կառավարման նախագահական համակարգին անցման առաջարկին:

«ԱԼԻՔ» - Պոլսահայ յայտնի երաժիշտ, թուրքական ռոք երաժշտութեան ոլորտի առաջատարներից մէկը՝ Հայկօ Ջեփքինը, դէմ կը քւէարկի երկրում կառավարման նախագահական համակարգին անցման առաջարկին: Գրում է «tert.am»-ը, վկայակոչելով երաժիշտի թուիթերեան պաշտօնական էջը: 

Յիշեցնենք, որ յունւարի 21-ին, Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնութեամբ հաւանութիւն է տւել Սահմանադրութիւնում փոփոխութիւնների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 յօդւածից բաղկացած օրէնքի ընդունմանը կողմ է քւէարկել 339 պատգամաւոր: Այնուհետ օրէնքը կդրւի հանրաքւէի, ինչից յետոյ էլ կկայացւի վերջնական որոշում: 

Հայկօ Ջեփքինը ծնւել է 1978 թւականին Ստամբուլում, հայկական վարժարանում կրթութիւն ստանալուց յետոյ ուսումը շարունակել է երաժշտական քոլեջում: 

2005 թւականին իր կողմից հաւաքւած ռոք խմբի հետ Ջեփքինը թողարկել է առաջին՝ «Պէտք է հանգիստ լինեմ» ձայնասկաւառակը: Ընդհանուր առմամբ, Հայկօն հասցրել է թողարկել 4 ձայնասկաւառակ: 

2008 թւականին Հայկօն ստացել է «Երեխայ» թուրքական ֆիլմում գլխաւոր դերը։

Յարակից լուրեր