Հա

Մշակոյթ

31/01/2017 - 08:30

Ստամբուլում կը տպագրւի Սարոյեանի «Իմ անունն Արամ է» պատմւածքների ժողովածուի թուրքերէն թարգմանութիւնը

Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչութիւնը շուտով վաճառքի կը հանի ամերիկահայ գրող Վիլիամ Սարոյեանի «Իմ անունն Արամ է» պատմւածքների ժողովածուի թուրքերէն թարգմանութիւնը:

«ԱԼԻՔ» - Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչութիւնը շուտով վաճառքի կը հանի ամերիկահայ գրող Վիլիամ Սարոյեանի «Իմ անունն Արամ է» պատմւածքների ժողովածուի թուրքերէն թարգմանութիւնը:

Այս մասին յայտնում է «tert.am»-ը՝ վկայակոչելով հրատարակչութեան պաշտօնական կայքէջը:

Գիրքն առաջին անգամ տպագրւել է 1940 թւականին ՝ անգլերէնով։ Պատմւածքները հայ արմատներ ունեցող տղայի՝ Արամ Գարօղլանեանի եւ իր հարազատների մասին է, որոնք բնակւում են ԱՄՆ-ի Ֆրեզնօ քաղաքում։

Նշենք, որ «Արաս» հրատարակչութիւնը հիմնադրւել է Ստամբուլում՝ 1993 թւականինին: Հրատարակչութիւնը կարճ ժամանակում կարողացել է շատերի համար դառնալ «պատուհան» դէպի հայկական գրականութիւն, քանի որ զբաղւում է հայ դասականների, հայոց պատմութեան եւ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բազմաթիւ գրքերի թուրքերէն թարգմանութեամբ՝ հասանելի դարձնելով այն թուրքական հասարակութեան բոլոր խաւերին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։