Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 01 Փետրւարի 2017 08:40

Բոբ Դիլանը նոր՝ եռակի ալբոմ կը թողարկի

Ամերիկացի երաժիշտ եւ հեղինակ-կատարող Բոբ Դիլանը, ով 2016 թւականին արժանացել է գրականութեան ոլորտում Նոբէլեան մրցանակի, նոր եռակի ալբոմ է պատրաստում թողարկման համար:

«ԱԼԻՔ» - Ամերիկացի երաժիշտ եւ հեղինակ-կատարող Բոբ Դիլանը, ով 2016 թւականին արժանացել է գրականութեան ոլորտում Նոբէլեան մրցանակի, նոր եռակի ալբոմ է պատրաստում թողարկման համար:

Ինչպէս տեղեկացնում է «ԱԼԻՔ»-ը՝ վկայակոչելով «NME»-ին, «Triplicate» կոչւող ձայնասկաւառակը վաճառքում կը յայտնւի մարտի 31-ին: Նոր ալբոմի մէջ կը ներառւեն տարբեր ամերիկացի հեղինակների երգերի 30 քաւըր տարբերակ, այդ թւում` Չարլզ Ստրաուսի եւ Լի Ադամսի «Once Upon A Time»-ը, Հարոլդ Հափֆիլդի «As Time Goes By»-ը, Սայ Քոուլմէնի եւ Քերոլին Լիի «The Best Is Yet To Come»-ը, եւ այլն:

Նշւում է, որ ալբոմը բաղկացած կը լինի երեք մասից` «Til The Sun Goes Down», «Devil Dolls» եւ «Comin՛ Home Late՛»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։