Սուպերբոուլի` ամերիկեան ֆուտբոլի ամենամեայ չեմպիոնական հանդիպման ժամանակ ցուցադրւել է «Marvel Studios» ստուդիայի «Գալակտիկայի խնամակալները 2» ֆիլմի թրէյլերը: Ֆիլմի գլխաւոր դերերը խաղացել են Քրիս Պրատն ու Զօի Սալդանան:
«ԱԼԻՔ» - Սուպերբոուլի` ամերիկեան ֆուտբոլի ամենամեայ չեմպիոնական հանդիպման ժամանակ ցուցադրւել է «Marvel Studios» ստուդիայի «Գալակտիկայի խնամակալները 2» ֆիլմի թրէյլերը: Ֆիլմի գլխաւոր դերերը խաղացել են Քրիս Պրատն ու Զօի Սալդանան: Տեղեկացնում է «tert.am»-ը՝ ռուսական «Korrespondent»-ին յղումով:
«Գալակտիկայի խնամակալները 2»-ի իրադարձութիւնները տեղի են ունենում ֆիլմի առաջին մասում ցուցադրւած իրադարձութիւններից երկու ամիս անց: Գալակտիկայի խնամակալները շարունակում են իրենց ճանապարհորդութիւնը տիեզերքում, որի ընթացքում ստիպւած են պայքարի բռնւել կրկին ձեռքբերւած ընտանիքի համար:
Յայտնի է, որ ֆիլմում նկարահանւել են դերասաններ Դէյւ Բատիստան, Մայքլ Ռուքերն ու Քարէն Գիլանը:
Նշւում է, որ ֆիլմն էկրաններ դուրս կը գայ 2017 թւականի ապրիլի 25-ին: