Հա

Մշակոյթ

09/02/2017 - 10:00

Այսօր կը մեկնարկի 67-րդ Բեռլինալէն

Այսօր Գերմանիայի մայարքաղաք Բեռլինում կը մեկնարկի Բեռլինի 67-րդ կինոփառատօնը՝ Բեռլինալէն: Այն համարւում է կինոաշխարհի 4 խոշորագոյն իրադարձութիւններից մէկը:

«ԱԼԻՔ» - Այսօր Գերմանիայի մայարքաղաք Բեռլինում կը մեկնարկի Բեռլինի 67-րդ կինոփառատօնը՝ Բեռլինալէն: Այն համարւում է կինոաշխարհի 4 խոշորագոյն իրադարձութիւններից մէկը:

Ինչպէս տեղեակցնում է «Deutsche Welle»-ն՝ 67-րդ Բեռլինալէում կը ցուցադրւի 400 ֆիլմ: Կինոփառատօնի մեկնարկը կը տրւի «Ջենգօ» ֆիլմով, որը պատմում է գնչու ջազ գիթառիստ Ջենգօ Ռայնհարթի մասին:

Կինոփառատօնի մրցոյթային բաժնում 18 ֆիլմ կը պայքարեն գլխաւոր մրցանակին՝ «ոսկէ արջ»-ին տիրանալու համար:

67-րդ Բեռլինալէում իրանական կինօն ներկայացւած կը լինի Աբեդ Աբեսթի «Ձեւացում» («Թամարոզ») ֆիլմով, որը ներառւած է կինոփառատօնի «Ֆորում» բաժնում:

Բեռլինի կինոփառատօնը միշտ էլ ունեցել է քաղաքական որոշակի երանգաւորում: Բացառութիւն չէ նաեւ 67-րդ Բեռլինալէն: Այս տարի ցուցադրւող ֆիլմերում յատուկ ուշադրութիւն է դարձւած փախստականների ճգնաժամին:

Կինոփառատօնը կը տեւի մինչեւ փետրւարի 19-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։