Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 13 Փետրւարի 2017 09:40

Ջասթին Թիմբերլէյքը, Ջոն Լեջենդն ու Սթինգը կը երգեն «Օսկար» մրցանակաբաշխութեան արարողութեանը

Ջասթին Թիմբերլէյքը, Ջոն Լեջենդը, ինչպէս նաեւ բրիտանացի երաժիշտ Սթինգը ելոյթ կունենան «Օսկար» կինոմրցանակաբաշխութեան հանդիսաւոր արարողութեանը: «Օսկար»-ի 89-րդ ամենամեայ արարողութիւնը տեղի կունենայ փետրւարի 26-ին Լոս Անջելէսում: 

«ԱԼԻՔ» - Ջասթին Թիմբերլէյքը, Ջոն Լեջենդը, ինչպէս նաեւ բրիտանացի երաժիշտ Սթինգը ելոյթ կունենան «Օսկար» կինոմրցանակաբաշխութեան հանդիսաւոր արարողութեանը: «Օսկար»-ի 89-րդ ամենամեայ արարողութիւնը տեղի կունենայ փետրւարի 26-ին Լոս Անջելէսում: 

Կինոարւեստի ամերիկեան ակադեմիային յղումով, երաժիշտները կը կատարեն այն երգերը, որոնք «Օսկար» մրցանակի են ներկայացւած «Ֆիլմի համար գրւած լաւագոյն երգ» անւանակարգում: Գրում է «tert.am»-ը: 

Ջասթին Թիմբերլէյքը, որն առաջին անգամ է նման կերպ «Օսկար»-ի ներկայացւել, կը կատարի «Can’t Stop this feeling» երգը, որը «Troll» ֆիլմի սաունդթրեքն է: 2016 թւականին այն դարձել է ԱՄՆ-ում լաւագոյնս վաճառւած սինգլներից մէկը: 

Սթինգը կը կատարի «The Empty Chair» երգը, որը նա գրել է «Ջիմ. Ջէյմս Ֆոուլիի պատմութիւնը» վաւերագրական ֆիլմի համար: Ֆիլմի հեղինակները պատմում են Սիրիայում ահաբեկիչների կողմից առեւանգւած եւ սպանւած ամերիկեան լրագրողի ճակատագրի մասին: Սթինգը երրորդ անգամ է իր կարիերայի ընթացքում «Օսկար» մրցանակի ներկայացւում, որի յաղթողը, սակայն, դեռ չի դարձել:

Ջոն Լեջենդը կը կատարի «Օսկար»-ի ներկայացւած «Audition» եւ «City of Stars» երգերը, որոնք ստեղծւել են յատուկ «Լա Լա Լենդ» երաժշտական ֆիլմի համար: 

«Լա Լա Լենդը» ներկայացւել է ռեկորդային` 14 անւանակարգում: Այս ֆիլմում Լեջենդը նաեւ խաղացել է գլխաւոր հերոսի գործընկերոջ դերը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։