Հա

Մշակոյթ

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %18 %306 %2017 %09:%Փտր

Յայտնի են ամենից շատ ճամփորդող ամերիկացի և եւրոպացի երաժիշտները

Յայտնի են ամենից շատ ճամփորդող ամերիկացի և եւրոպացի երաժիշտները:

«alikonline.ir»- Ճանապարհորդութիւնների «Travelbird» հոլանդական բիւրօն կազմել է աշխարհում ամենից շատ ճանապարհորդած երաժիշտների վարկանշային աղիւսակը:
Աղիւսակը կազմելու համար գործակալութեան մասնագէտներն 36 երաժիշտների են ընտրել առաւել յայտնիների շարքից: Ընդհանուր տարածութիւնը, որն անցել են երաժիշտները, հաշւարկւել է տւեալ կատարողների համերգների ժամանակացոյցի օգնութեամբ` սկսած նրանց կարիերայի սկզբից: Գրում է «tert.am»-ը:
Ամենից շատ ճանապարհորդած երաժիշտների վարկանշային աղիւսակի առաջատարներն են ամերիկացիները: Օրինակ, Բոբ Դիլանն անցել է 2 235 975 կմ տարածքութիւն, ինչը հաւասարազօր է աւելի քան 55 շուրջերկրեայ ճանապարհորդութիւն կամ դէպի Լուսին 6 թռիչք կատարելուն:
Համաշխարհային ճանաչում ունեցող «Metallica» ռոք խումբն իր կարիեարայի ընթացքում 2 104 762 կիլոմետր տարածութուն է անցել: Եւ մեկ ամերիկեան «Aerosmith» խումբը 1 770 115 կմ է անցել:
Եւրոպական կատարողներից ամենաշատն են ճանապարհորդել «Muse», «Rolling Stones» և «U2» ռոք խմբերի անդամները:

 

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։