Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 01 Մարտի 2017 14:20

«Արտասուքը»՝ հայ-իրանական համատեղ նոր արտադրութիւն

Ընթացքի մէջ են հայ-իրանական համատեղ նոր արտադրութեան «Արտասուքը» գեղարւեստական ֆիլմի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է «parstoday.com»-ը:

«alikonline.ir» - Ընթացքի մէջ են հայ-իրանական համատեղ նոր արտադրութեան «Արտասուքը» գեղարւեստական ֆիլմի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է «parstoday.com»-ը:

«Արտասուքը» ֆիլմի ռեժիսոր Ռեզա Հոսէյնաբադին ֆիլմի մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում ասել է, որ ֆիլմը նկարահանւել է Իրանի ու Հայաստանի կինոգործիչների ու դերասանների համագործակցութեամբ:

«Արտասուքը» ֆիլմում հանդէս են եկել իրանցի դերասաններ Ամիր Մոհամմադ Զանդը, Մաջիդ Մոշիրին, Բաբաք Նուրին, Ֆարզադ Ֆարզամն ու Ամիր Սահրային, նաեւ հայաստանցի դերասաններ Անահիտ Կիրակոսեանը, Անի Ղամբարեանն ու Արմէնը:

Ռեժիսորն անդրադառնալով «Արտասուքը» ֆիլմի պատմութեանն ասել է. «Ֆիլմը պատմում է իրանցի չորս երիտասարդների մասին, որոնք իրենց երազանքների իրականացման համար գաղթում են եւ ընկնում են Դէյւիդ անունով մի անձի թակարդը»:

Հոսէյնաբադին ասել է, որ ֆիլմի նկարահանման ողջ աշխատանքն իրականացւել է Հայաստանում:

Իրանցի ռեժիսորը նաեւ տեղեկացրել է իր նոր ֆիլմի նախապատրաստական աշխատանքների մասին, որը «Ճանապարհ 3000» անունով կատակերգութիւն է, որը պատմում է մի դրամաշորթութեան մասին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։