Հա

Մշակոյթ

Շաբաթ, 04 Մարտի 2017 08:20

Հրապարակվել է Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմի նոր թրէյլերը

Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը հրապարակել է երջանկայիշատակ Քըրք Քըրքորեանի նախաձեռնութեամբ նկարահանւած «Խոստումը» ֆիլմի նոր թրէյլերը` Քրիստիան Բէյլի, Շառլոտ Լը Բոնի եւ Օսկար Այզէքի մասնակցութեամբ:

«alikonline.ir» - Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը հրապարակել է երջանկայիշատակ Քըրք Քըրքորեանի նախաձեռնութեամբ նկարահանւած «Խոստումը» ֆիլմի նոր թրէյլերը` Քրիստիան Բէյլի, Շառլոտ Լը Բոնի եւ Օսկար Այզէքի մասնակցութեամբ: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս յայտնի է, Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում, որը նկարահանել է «Ռուանդա հիւրանոց» ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը, կայանալու է ապրիլի 21-ին: 

Ֆիլմն պատմում է Ցեղասպանութեան իրադարձութիւնների ժամանակ ձեւաւորւած սիրային եռանկիւնու մասին, որում յայտնւել են փարիզաբնակ ամերիկացի ֆոտլրագրող Քրիս Մայերսը (Քրիստիան Բէյլ), բժշկական համալսարանի ուսանող Միքայէլ Պօղոսեանը (Օսկար Այզէք) եւ գեղեցիկ հայուհի Անան (Շառլոտ Լը Բոն): 

Ֆիլմի երաժշտական ձեւաւորման աշխատանքներին մասնակցել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանգեանը: Դերակատարմամբ հանդէս են եկել նաեւ Անժելլա Սարաֆեանը, Ժան Ռենօն, Ջէյմս Քրոմւէլը, Դանիէլ Խիմենէս Կաչօն, Շոհրէ Ագդաշլուն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։