Հա

Մշակոյթ

Շաբաթ, 04 Մարտի 2017 17:20

Սիրիայում գնահատւել է Պալմիրայի յուշարձաններին հասցւած վնասը

2017 թւականի մարտին սիրիացի զինւորականները երկրորդ անգամ ազատագրել են Պալմիրան, եւ նահանջող գրոհայինները չեն հասցրել ոչնչացնել բոլոր հինաւուրց կառոյցները:

«alikonline.ir» - Սիրիական Պալմիրա քաղաքի յուշարձաններին ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորումն աւելի քիչ վնաս է հասցրել, քան քաղաքն առաջին անգամ գրաւելու ժամանակ: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ «ՌԻԱ Նովոստի»- ին տւած հարցազրոյցում ասել է Սիրիայի հնութիւնների եւ թանգարանների դեպարտամենտի գլխաւոր տնօրէն Մաամուն Աբդուլքարիմը:

«Վնասների չափն այնքան մեծ չէ, ինչպէս նախապէս ենթադրւում էր: Մենք սպասում էինք, որ ամէն ինչ աւելի վատ կը լինի: Սա դրական պահ է. այն թոյլ է տալիս յոյս ունենալ, որ մեզ կը յաջողւի աւարտել աշխատանքը, որը մեկնարկել ենք Պալմիրայի առաջին ազատագրումից յետոյ»,- յայտնել է պաշտօնեան:

Հնագոյն քաղաքակրթութեան ամենահարուստ կենտրոններից մէկը` Պալմիրան, 2015 թւականի մայիսից գտնւել է ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման վերահսկողութեան տակ: 2016 թւականի մարտին սիրիական բանակն ազատագրել է քաղաքը, սակայն դեկտեմբերին ԴԱԷՇ-ի գրոհայինները կրկին գրաւել են այն եւ ոչնչացրել յուշարձանների մի մասը:

2017 թւականի մարտին սիրիացի զինւորականները երկրորդ անգամ ազատագրել են Պալմիրան, եւ նահանջող գրոհայինները չեն հասցրել ոչնչացնել բոլոր հինաւուրց կառոյցները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։