Հա

Մշակոյթ

07/03/2017

Էշերի երեւակայական երկրի մասին

Մայեստրօ Լորիս Ճգնաւորեանի կարծիքով՝ կեանքն անեկդոտ է, իսկ ով այլ լրջի ընդունի պարտւած է: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին նա ասել է իր հեղինակած գրքի՝ «Խարեսթան»-ի շնորհանդէսի ժամանակ: Գիրքը երգիծական կարճ պատումների հաւաքածոյ է:

Լոյս է տեսել Լորիս Ճգնաւորեանի հեղինակած առաջին գիրքը

 

«alikonline.ir» - Մայեստրօ Լորիս Ճգնաւորեանի կարծիքով՝ կեանքն անեկդոտ է, իսկ ով այլ լրջի ընդունի պարտւած է: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին նա ասել է իր հեղինակած գրքի՝ «Խարեսթան»-ի շնորհանդէսի ժամանակ: Գիրքը երգիծական կարճ պատումների հաւաքածոյ է:

«Մանկուց նւագում էի, յետոյ սկսեցի երաժշտութիւն գրել: 50 տարի նւագախումբ ղեկավարելուց յետոյ, սկսեցի հետաքրքրւել գեղանկարչութեամբ: Տարբեր ցուցասրահներ այցելելուց յետոյ, սկսեցի կտաւին յանձնել այն, ինչը որ պատկերացնում էի»,- ասել է անւանի երաժշտագէտը՝ աւելացնելով, որ միշտ ցանկացել է գիրք գրել, սակայն խուսափել է մինչ այն ժամանակ, երբ անւանի գրող, նկարիչ Եարթա Եարանը նրան քաջալերել է մտքում եղածը թղթին յանձնել ու նա սկսել է պատումներ գրել էշերի մասին, որոնց հանրագումարից էլ ծնւել է «Խարեսթան»-ը:

«Սիրում եմ անեկդոտներ պատմել: Այդ պատճառով էլ երբ, ինչ-որ մէկը զանգահարում է ինձ, մի քանի րոպէ անեկդոտ եմ պատմում, եւ մենք ծիծաղում ենք, քանզի այս կեանքում ծիծաղն ամենակարեւորն է»,- ասել է մայեստրօն՝ յորդորելով բոլորին ծիծաղելու առիթը երբեք ձեռքից բաց չթողնել:

Անդարադառնալով «Խարեսթան»-ի թեմային, Լորիս ճգնաւորեանն ասել է, որ ի մի բերելով էշերին ստեղծել է մի երկիր, որի վարչապետն ինքն է: Նա նշել է, որ այդ երեւակայական երկիրը որեւէ ազգութեան կամ ցեղի չի պատկանում եւ դրա միակ նպատակն ընթերոցղին զւարճացնելն է:

Նա տեղեկացրել է, որ եթէ գիրքն ընդառաջւի ընթերցողների կողմից, ապա կը գրի եւ կը հրատարակի դրա յաջորդ հատորները:

«Օր չկայ, որ չծիծաղեմ, որովհետեւ կեանքը կարճ է, եւ չարժէ այն լրջի ընդունել»,- ասել է նա:

«Խարեսթան»-ը 31 երգիծական կարճ պատումների հաւաքածոյ է: Այն լոյս է տեսել 1100 օրինակ տպաքանակով «Սեդայէ մոասեր» հրատարակչութեան կողմից: Գիրքն արժէ 17000 ռիալ:

Ի դէպ՝ 1396 թւկանին լոյս է տեսնելու նաեւ գրքի աոդիօ տարբերակը:

Յարակից լուրեր

  • Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի Թեհրանի Կենտր. յանձնախմբի նախաձեռնութեամբ Թեհրանում կայացաւ «Հայոց տաժանքի ճամբաներով» գրքերի շնորհանդէսը
    Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի Թեհրանի Կենտր. յանձնախմբի նախաձեռնութեամբ Թեհրանում կայացաւ «Հայոց տաժանքի ճամբաներով» գրքերի շնորհանդէսը

    Հարիւրամեակի Թեհրանի Կենտր. յանձնախմբի նախաձեռնութեամբ երէկ, Ս. Թարգմանչաց եկեղեցու շրջափակում տեղի ունեցաւ «Հայոց տաժանքի ճամբաներով» երկհատորանոց գրքի շնորհանդէսը: Գրքերի հեղինակն է Տ. Յովհաննէս աւագ քհնյ. Հաճեանը:

  • Եզակի գրքի իւրայատուկ շնորհանդէս՝ որը Ատրպատականի հայոց թեմի անցեալը ներկայ դարձրեց Գլենդէլում
    Եզակի գրքի իւրայատուկ շնորհանդէս՝ որը Ատրպատականի հայոց թեմի անցեալը ներկայ դարձրեց Գլենդէլում

    Չորեքշաբթի, 25 յուլիս 2018-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Գլենդէլի «Գրիգոր եւ Մարիամ Գարամանուկեան» երիտասարդական կենտրոնի «Իսահակ եւ Ժանէթ Գազանճեան» սրահում տեղի ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում, հայկական յուշարձանների հետքերով» գրքի Ա. հատորի շնորհանդէսը, կազմակերպութեամբ «Սարդարապատ» գրախանութի եւ հովանաւորութեամբ Լոս Անջելէսում գործող իրանահայ հինգ միութիւնների՝ «Ջան Թաւրիզ»-ի, «Իրանահայ միութիւն»-ի, «Ղարադաղի ժառանգութիւն»-ի, «Ուրմիայի հայրենակցական միութիւն»-ի եւ «Սալմաստի ժառանգութեանց ընկերակցութիւն»-ի:

  • Բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորի շնորհանդէսը
    Բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորի շնորհանդէսը

    Նախաձեռնութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանապետութեան դեսպանութեան եւ համագործակցութեամբ Իրանահայ գրողների միութեան, երեքշաբթի յունիսի 19-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Յովհաննէս Թումանեանի անւան դահլիճում տեղի ունեցաւ շնորհանդէս նւիրւած բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորին, որը 2017 թւականի հոկտեմբերին, Ս. Թարգմանչաց տօնի առթիւ, արժանացել է Հայաստանի գրողների միութեան (ՀԳՄ) «Կանթեղ» մրցանակին:

  • Հալէպի մէջ տեղի ունեցաւ «Արամ Մանուկեան. Նամականի» հատորին շնորհահանդէսը
    Հալէպի մէջ տեղի ունեցաւ «Արամ Մանուկեան. Նամականի» հատորին շնորհահանդէսը

    Մայիսեան յաղթանակներու եւ Հայաստանի Ա. Հանրապետոթեան 100-ամեակի տօնակատարութիւններու շարքին, հովանաւորութեամբ Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ գերշ. Տէր Շահան Ս. արք. Սարգիսեանի, կազմակերպութեամբ Հայ Երիտասարդաց Միութեան, երեքշաբթի, 10 յուլիս 2018-ի երեկոյեան ԱՄԺ Տան «Լ. Շանթ» սրահէն ներս տեղի ունեցաւ Հայաստանի անկախութեան կերտիչ ու հայոց պետականութեան հիմնադիր Արամ Մանուկեանի նամակներու ժողովածուին՝ «Արամ Մանուկեան. Նամականի» հատորին շնորհանդէսը, պատուոյ ներկայութեամբ եւ մատուցումով հատորի խմբագիր պատմաբան Երուանդ Փամպուքեանի:

  • Լորիս Ճգնաւորեանի «Իրանական նոճի»-ն՝ Ֆերդոսու շիրիմաքարին
    Լորիս Ճգնաւորեանի «Իրանական նոճի»-ն՝ Ֆերդոսու շիրիմաքարին

    Յուլիսի 5-ին կայացել է «Իրանական նոճի» մրցանակաբաշխութեան երրորդ հանդիսաւոր արարողութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։