Հա

Մշակոյթ

08/03/2017

Անահիտ Աբադի «Եւա»-ն կարող է յայտնւել «Կանն»-ում

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի նկարահանած «Եւա» ֆիլմի աշխատանքները կաւարտւեն մինչ գարուն: Նախատեսւում է, որ այն կը մասնակցի «Կանն»-ի միջազգային կինոփառատօնին:

«alikonline.ir» - Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի նկարահանած «Եւա» ֆիլմի աշխատանքները կաւարտւեն մինչ գարուն: Նախատեսւում է, որ այն կը մասնակցի «Կանն»-ի միջազգային կինոփառատօնին: Այս մասին «Մեհր» լրատւական գործակալութեան հետ զրոյցում տեղեկացրել է ֆիլմի պրոդիւսեր Թաղի Ալիղոլի Զադէն:

Ըստ նրա՝ ֆիլմը գտնւում է վերջնական մշակման փուլում: Մինչ գարուն, այն ցուցադրման համար պատրաստ կը լինի: Նախատեսւում է, որ ֆիլմը մեծ էկրաններին կը յայտնւի միաժամանակ թէ՛ Իրանում, եւ թէ՛ Հայաստանում:

Թաղի Ալիղոլիզադէն տեղեկացրել է, որ ֆիլմի միջազգային տարածման պարտաւորութիւնը ստանձնել է «Ֆարաբի» կազմակերպութիւնը, որն էլ նախատեսում է այն ներկայացնել «Կանն»-ի միջազգային կինոփառատօնին:

Յարակից լուրեր

  • Ասղար Ֆարհադին ու Անահիտ Աբադի «Եւա»-ն «Ոսկէ ծիրան»-ի մրցանակակիրներ
    Ասղար Ֆարհադին ու Անահիտ Աբադի «Եւա»-ն «Ոսկէ ծիրան»-ի մրցանակակիրներ

    «Ոսկէ ծիրան» 15-րդ միջազգային փառատօնի ժիւրին յայտարարեց այս տարւայ լաւագոյն խաղարկային ֆիլմի անւանումը։

  • Ուժեղ կնոջ կերպարն Անահիտ Աբադի ֆիլմում. 17 տարւայ խմորումների արդիւնք «Եւա»-ն
    Ուժեղ կնոջ կերպարն Անահիտ Աբադի ֆիլմում. 17 տարւայ խմորումների արդիւնք «Եւա»-ն

    Երիտասարդ կին, ով ամուսնու ողբերգական մահից յետոյ փախչում է վերջինիս ծնողներից իր դստեր հետ եւ ապաստանում է Արցախի մի գիւղում: Հայաստանի եւ Իրանի համատեղ արտադրած ռեժիսոր Անահիտ Աբադի «Եւա» ֆիլմի հերոսուհին ուժեղ հայ կին է, ով անցնում է բազում դժւարութիւնների միջով: Կինոնկարը Երեւանեան 15-րդ «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում է:

  • Կանն աւարտւեց
    Կանն աւարտւեց

    Երէկ՝ Ֆրանսիայում աւարտւեց Կաննի 71-րդ կինոփառատօնը: «Ոսկէ արմաւենու ճիւղ»-ի համար այս տարի պայքարեցին աւելի քան 20 ֆիլմ: Հիմնական մրցոյթի ժիւրիի նախագահն էր աւստրալացի դերասանուհի Քէյթ Բլանշետը, որն էլ բացել էր փառատօնն ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզէի հետ միասին:

  • Հանիդպում «Եւա» ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադի հետ
    Հանիդպում «Եւա» ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադի հետ

    Թւականիս փետրւարի 16-ին, տեղի ունցաւ հանդիպում-հարցազրոյց կինոռեժիսոր Անահիտ Աբադի հետ՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ միութեան կենտրոնատեղիում:

  • «Եւա»-ն դուրս է մնացել «Օսկար»-ի կարճ ցուցակից
    «Եւա»-ն դուրս է մնացել «Օսկար»-ի կարճ ցուցակից

    «Եւա» ֆիլմը դուրս է մնացել «Օսկար»-ի «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ» անւանակարգի կարճ ցուցակից:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։