Հա

Մշակոյթ

11/03/2017

Ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը ներկայացրել է Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմի համանուն սինգլը

Ամերիկացի երաժիշտ, երգահան Քրիս Քորնելը ներկայացրել է իր նոր «Խոստումը» սինգլը, որը հնչելու է երջանկահիշատակ Քըրք Քըրքորեանի նախաձեռնութեամբ նկարահանւած համանուն ֆիլմում:

«alikonline.ir» - Ամերիկացի երաժիշտ, երգահան Քրիս Քորնելը ներկայացրել է իր նոր «Խոստումը» սինգլը, որը հնչելու է երջանկահիշատակ Քըրք Քըրքորեանի նախաձեռնութեամբ նկարահանւած համանուն ֆիլմում: Գրում է «tert.am»-ը: 

Ինչպէս իր թւիթերեան էջում յայտնել է ամերիկացի կատարողը, երգը հասանելի է «Apple Music» յաւելւածի կայքում: Նրա խօսքով` երգից ստացւած ողջ հասոյթը կը փոխանցւի Փրկութեան միջազգային կոմիտէին, որն զբաղւում է հումանիտար ճգնաժամերում յայտնւած մարդկանց օգնութեամբ: 

Յիշեցնենք, որ Օսկար Այզեքի, Շառլոտ Լը Բոնի, Քրիստիան Բէյլի, Ժան Ռենոյի, Անժելա Սարաֆեանի, մասնակցութեամբ ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայանալու է օգոստոսի 21-ին: 

Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը, իսկ պրոդիւսերը Էրիկ Եսրայլեանը: Ինչպէս յայտնի է, կինոնկարում հնչելու է նաեւ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկեանի ստեղծագործութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։