Հա

Մշակոյթ

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %12 %277 %2017 %09:%Մրտ

«Սոնոմա» միջազգային կինոփառատօնը կը բացւի Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրութեամբ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում մարտի 29-ին մեկնարկում է 20-րդ «Սոնոմա» միջազգային կինոփառատօնը, որը տեւելու է մինչեւ ապրիլի 2-ը:

«alikonline.ir» -  ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում մարտի 29-ին մեկնարկում է 20-րդ «Սոնոմա» միջազգային կինոփառատօնը, որը տեւելու է մինչեւ ապրիլի 2-ը:

Ինչպես տեղեկացնում է «tert.am»-ը՝ «Sonoma News»-ին յղումով, փառատօնի ցանկում աւելի քան 130 ֆիլմ է ընդգրկւած, որոնք ընտրւել են աւելի քան 600 յայտից: Ծրագրում ներառւել են անկախ խաղարկային, վաւերագրական, համաշխարհային կինոյի եւ կարճամետրաժ ֆիլմեր` 20 տարբեր երկրից:

Ինչպէս հաղորդւում է, փառատոնը բացւելու է Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող պատմական ռոմանս ժանրի «Խոստումը» ֆիլմով, որի գլխաւոր դերակատարներն են Քրիստիան Բէյլը, Օսկար Այզէքը եւ Շառլոտ Լը Բոնը:

Ինչպէս աւելի վաղ հաղորդել էինք, ամերիկացի երաժիշտ, երգահան Քրիս Քորնէլը ներկայացրել է իր նոր «Խոստումը» սինգլը, որը հնչելու է օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմում, որի բիւջէն կազմում է 100 մլն. դոլար:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։