Հա

Մշակոյթ

Կիրակի, 12 Մարտի 2017 11:20

Էշերին լուրջ ընդունել

Երէկ՝ մարտի 11-ին երեկոյեան Թեհրանի «Շահրէ քեթաբ»-ի կետրոնական մասնաճիւղում տեղի ունեցաւ միջազգային ճանաչում ունեցող խմբավար, երգահան, մայեստրօ Լորիս Ճգնաւորեանի «Խարեսթան» գրքի շնորհանդէսը: Շնորհանդէսին ներկայ էին, բանաստեղծ սցենարիստ Մահմուդ Դոլաթ Աբադին, Կինոռեժիսոր Խոսրօ Սինային, «Խարեսթան»-ի գրաֆիստ Եարթա Եարանը, կինոքննադատ Աքբար Ալեմին, մեծ թւով մտաւորականներ, լրագրողներ, արւեստագէտներ, երկրպագուներ եւ հիւրեր: 

Լորիս Ճգնաւորեանի «Խառեսթան»-ը, «Շահրէ քեթաբ»-ում 

 

Երէկ՝ մարտի 11-ին երեկոյեան Թեհրանի «Շահրէ քեթաբ»-ի կետրոնական մասնաճիւղում տեղի ունեցաւ միջազգային ճանաչում ունեցող խմբավար, երգահան, մայեստրօ Լորիս Ճգնաւորեանի «Խարեսթան» գրքի շնորհանդէսը: Շնորհանդէսին ներկայ էին, բանաստեղծ սցենարիստ Մահմուդ Դոլաթ Աբադին, Կինոռեժիսոր Խոսրօ Սինային, «Խարեսթան»-ի գրաֆիստ Եարթա Եարանը, կինոքննադատ Աքբար Ալեմին, մեծ թւով մտաւորականներ, լրագրողներ, արւեստագէտներ, երկրպագուներ եւ հիւրեր: 

Օրւայ առիթով ողջոյնի խօսքերով հանդէս եկան ցենարիստ Մահմուդ Դոլաթ Աբադին, կինոռեժիսոր Խոսրօ Սինային, «Խարեսթան»-ի գրաֆիստ Եարթա Եարանը, կինոքննադատ Աքբար Ալեմին: 

Ծրագրի սկզբում հանրաճանաչ կինոքննադատ Աքբար Ալեմին իր խօսքերում մատնանշեց. «Լորիսը եւ Դոլաթ Աբադին Իրանի համար թանկարժէք գոհարներ են»: Նա իր խօսքերը աւարտեց ընթերցելով «Խարեսթան»-ից մի հատւած, որից յետոյ ընդգծեց. «Հէնց այս գիրքը կարդալիս է ինչ Լորիսին համարեցի Իրանի հողին սիրահար մարդ»: 

Ողջունելով մայեստրոյին Մահմուդ Դոլաթ Աբադին իր խօսքերում առանձնապէս շեշտադրեց. «Դժբախտաբար ես միակողմանի մարդ եմ եւ չեմ կարող Ճգնաւորեանի արւեստի մասին արտայայտւել: Նա իր երաժշտական գործունէութեան ընթացքում անցկացրել է ակադեմիկ եւ ոչ-ակադեմիկ շրջան: Ինձ թոյլ տւէք Լորիսի մասին խօսքերս այսպէս ձեւակերպեմ՝ ես նրան սիրում եմ ի սրտէ առանց պատճառների»: 

Լորիս Ճգնաւորեանն էլ իր ելոյթը ասպէս ձեւակերպեց. «Մարդ պէտք է միշտ իր աշխատանքը կատարելիս լուրջ եւ բծախնդիր լինի: Պէտք չէ կեանքում լուրջ լինել, լուրջ եղէք միայն ձեր աշխատանքը կատարելիս: Ամէն մարդ օրեկան մի քանի յիմարութիւններ է կատարում, հէնց այս արարքներն են, ինչ մարդու հասունացնում եւ յաջողութեան պատճառ են դառնում: Մենք միշտ մեր սխալներից դասեր պէտք է քաղենք: Բացի այդ էշերը մեզ ուրիշ աչքերով են նայում, երբ մեզ տեսնում են ասում՝ այս արարածները ինչպէս են երկու ոտքերով քայլում»: 

«Խարեսթան»-ի գրաֆիստ Եարթա Եարանն իր խօսքերում նշեց. «Ճգնաւորեանը շատ կատակասէր է նա իսկական հանճար է: Գրելն արւեստի ամէնից անկեղծ եւ անշահեկան տեսակն է: Արւեստագէտները յաճախ են յաջողութեան հասնում: Մի ռեժիսոր 25 տարեկանում կարող է ստանալ բաւականին մեծ մրցանակներ, բայց գրելու պարագայում այդպէս չէ: Գրելն արւեստի միակ ձեւն է ինչ երկար ժամանակ է պահանջում յաջողութեան հասնելու համար»: 

Ծրագրի վերջում Լորիս Ճգնաւորեանը եւ Մահմուդ Դոլաթ Աբադին ստորագրեցին գրքի հատորները եւ մտերմիկ զրոյց ունեցան ներկաների հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։