Հա

Մշակոյթ

Կիրակի, 12 Մարտի 2017 11:00

Հայկական երիտասարդական ֆեդերացիան կոչ է արել բոյկոտել «Օսմանեան լէյտենանտ» ֆիլմը

Հայկական երիտասարդական ֆեդերացիայի ԱՄՆ արեւմտեան թեւը կոչ է արել իր անդամներին բոյկոտել «Օսմանեան լէյտենանտ» ֆիլմը, քանի որ այն ժխտում է Հայոց Ցեղասպանութիւնը:

Հայկական երիտասարդական ֆեդերացիայի ԱՄՆ արեւմտեան թեւը կոչ է արել իր անդամներին բոյկոտել «Օսմանեան լէյտենանտ» ֆիլմը, քանի որ այն ժխտում է Հայոց Ցեղասպանութիւնը: Գրում է «armenpress.am»-ը: 

Մարտի 11-ից ցուցադրութեան դուրս եկած ֆիլմը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի շեմին Օսմանեան կայսրութիւնում բնակւող մի զոյգի մասին: Միացեալ Նահանգների արեւմտեան շրջանի Հայկական երիտասարդական ֆեդերացիան իր յայտարարութեան մէջ նշել է, որ ֆիլմը ներկայացնում է տիրող ժամանակաշրջանը «լաւ պատմական ռեւիզիոնիզմի միջոցով», որը Ցեղասպանութիւնը փոխակերպում է «երկկողմ» հակամարտութեան: 

Հայկական երիտասարդական ֆեդերացիայի անդամները նշել են, որ ֆիլմի հեղինակները չէզոք դիրքորոշում ունեն Ցեղասպանութեան վերաբերեալ: Սակայն յայտարարութեան մէջ ասւում է, որ «անհնար է լինել չէզոք Ցեղասպանութեան հարցում, եւ դա անելու փորձը աջակցում է թուրքական կառավարութեան ժամանակակից քարոզչութեանը»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։