Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 14 Մարտի 2017 09:40

Ոչ եւս է Ալի Մոալէմը

54 տարեկան հասակում, երէկ՝ մարտի 13-ին մահացել է «Դոնեա-է-թասւիր» ամսաթերթի հիմնադիր եւ գլխաւոր խմբագիր, իրանական կինոյի ճանաչւած պրոդիւսեր Ալի Մոալէմը:

«alikonline.ir» - 54 տարեկան հասակում, երէկ՝ մարտի 13-ին մահացել է «Դոնեա-է-թասւիր» ամսաթերթի հիմնադիր եւ գլխաւոր խմբագիր, իրանական կինոյի ճանաչւած պրոդիւսեր Ալի Մոալէմը:

Նա ծնւել էր 1963 թւականին Դամղան քաղաքում: Մամուլի ասպարէզ մուտք էր գործել 80-ական թւականներին: 1992 թւականին հիմնադրել էր «Դոնեա-է-թասւիր» ամսաթերթը:

Ալի Մոալէմն արւեստի եւ կինոյի մասին Իրանի պետական հեռուստատեսութեան տարբեր ալիքներով հեռարձակւող մի շարք ռէյտինգային հաղորդումների հեղինակ էր:

Նա ճանաչւած դէմք էր նաեւ կինոպրոդիւսերական ասպարէզում եւ համարւում էր կինոյի ոլորտին վերաբերւող ոչ պետական միջոցառումների կազմակերպման առաջամարտիկներից: 

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։