Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 15 Մարտի 2017 11:00

Վիպասանուհի Ջոան Ռոուլինգը յայտնել է իր նոր գրքի անւանումը

Համաշխարհային մեծ ճանաչում ունեցող վիպասանուհի Ջոան Ռոուլինգը յայտարարել է իր հերթական գրքի մասին:

«alikonline.com» - Համաշխարհային մեծ ճանաչում ունեցող վիպասանուհի Ջոան Ռոուլինգը յայտարարել է իր հերթական գրքի մասին: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Համապատասխան գրառումը Հարի Փոթերի մասին պատմութիւնների հեղինակը կատարել է թւիթերեան իր էջում: 51-ամեայ Ռոուլինգի դետեկտիւ ժանրի նոր ստեղծագործութիւնը կը ստանայ «Lethal White» խորագիրը, որը կարելի է թարգմանել որպէս «Մահաբեր սպիտակ»:

Գիրքը պատմում է հետախոյզ Կորմորան Ստրայկի մասին, որը մի շարք քրէական վէպերի գլխաւոր հերոսն է, որոնցից են «Կկւի կանչը» (The Cuckoo’s Calling, 2013), «Շերամ» (The Silkworm, 2014), «Չարի ծառայութիւնը» (Career of Evil, 2015): Ստեղծագործութիւնների այս շարքը Ռոուլինգը հեղինակում է Ռոբերտ Գելբրէյթ կեղծանւան ներքոյ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։