Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 16 Մարտի 2017 10:00

ԻՒՆԵՍԿՕ-ի ազգային յանձնաժողովը կայցելի Դիլիջան

Դիլիջանը մարտի 18-ին հիւրընկալելու է ԻՒՆԵՍԿՕ-ի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչներին։ 

Քաղաքապետարանում կայանալիք միջոցառմանը ներկայ կը լինեն դպրոցի տնօրէններ, քաղաքային իշխանութեան ներկայացուցիչներ եւ այլ բարձրաստիճան պաշտօնեաներ։

«alikonline.ir» - Դիլիջանը մարտի 18-ին հիւրընկալելու է ԻՒՆԵՍԿՕ-ի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչներին։ 

Քաղաքապետարանում կայանալիք միջոցառմանը ներկայ կը լինեն դպրոցի տնօրէններ, քաղաքային իշխանութեան ներկայացուցիչներ եւ այլ բարձրաստիճան պաշտօնեաներ։ Այնուհետեւ պատւիրակութիւնը շրջայց կը կատարի «UWC» Դիլիջան դպրոցում։ 

Ինչպէս տեղեկացրին «UWC» Դիլիջան դպրոցից, հանդիպման ընթացքում ԻՒՆԵՍԿՕ-ի ազգային յանձնաժողովի գլխաւոր քարտուղար Վահրամ Կաժոյեանը կը ներկայացնի Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցը, ընտրւած քաղաքների զարգացման հնարաւորութիւնները եւ կրթական հեռանկարները։ Գրում է «artsakhpress.am»-ը: 

Միջոցառմանը ներկայ կը լինեն ՀՀ արտաքին գործերի նախարարութեան փոխնախարար Աշոտ Յովակիմեանը, ՀՀ կրթութեան նախարարութեան ներկայացուցիչներ, Հայաստանում ԻՒՆԵՍԿՕ-ի Ուսումնառու քաղաքների ցուցակում ընդգրկւած եւ անդամակցութեանը սպասող քաղաքների քաղաքապետները։ 

2016 թ․ նոյեմբերին ԻՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է Դիլիջանը Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում։ Այսպիսով, Դիլիջանը միացել է աշխարհի այնպիսի քաղաքների դինամիկ ցանցին, որոնք աջակցում են ցկեանս ուսումնառութեանն աշխարհի տարբեր համայնքներում՝ կրթական քաղաքների առաջընթացին նպաստող կայուն կապերի եւ գործընկերութեան միջոցով խթանելով քաղաքական երկխօսութիւնը եւ անդամ քաղաքների միջեւ փորձի փոխանակումը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։