Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 16 Մարտի 2017 11:30

Սերժ Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել Պուտինին՝ Վրուբելի նկարը վերադարձնելու համար

ՀՀ նախագահ Սերժ Սագսեանը շնորհակալութիւն է յայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Միխայիլ Վրուբելի նկարը վերադարձնելու համար: 

«alikonline.ir» - ՀՀ նախագահ Սերժ Սագսեանը շնորհակալութիւն է յայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Միխայիլ Վրուբելի նկարը վերադարձնելու համար: Այս մասին ըստ «panorama.am»-ի՝ գրում է «gazeta.ru»-ն:

«Յատուկ շնորհակալութիւն մեծ նկարչի «Դեւը եւ հրեշտակը Թամարի հոգու հետ» ստեղծագործութիւնը վերադարձնելու համար, որը Հայաստանից գողացւել էր դեռ 1995-ին»,- ասել է ՀՀ նախագահը:

Նրա խօսքով՝ Ռուսաստանի համապատասխան մարմինների աշխատանքի շնորհիւ այն գտնւել է, եւ Պուտինը յայտարարել է նկարչի գործը Հայաստանին վերադարձնելու մտադրութեան մասին: Կտաւը եղել է Երեւանում Ռուսական արւեստի թանգարանում: Հայաստանի մշակոյթի նախարարութիւնը կտաւը գնահատել է մի քանի հարիւր հազար դոլար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։