Հա

Մշակոյթ

Շաբաթ, 18 Մարտի 2017 08:30

Պատմական Խարբերդ նահանգում յայտնաբերւած նկարազարդ ժայռաբեկորն աւելի քան 4000 տարւայ է

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնւող Էլեազըղ (Արեւմտեան Հայաստանի Խարբերդի նահանգ) նահանգում յայտնաբերւած ժայռաբեկորը, որի վրայ առկայ են հնագոյն նկարազարդ արձանագրութիւններ, ունի 4000 տարւայ վաղեմութիւն:

«alikonline.ir» - Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնւող Էլեազըղ (Արեւմտեան Հայաստանի Խարբերդի նահանգ) նահանգում յայտնաբերւած ժայռաբեկորը, որի վրայ առկայ են հնագոյն նկարազարդ արձանագրութիւններ, ունի 4000 տարւայ վաղեմութիւն: Յայտնում է «tert.am»-ը՝ թուրքական «arkeolojihaber.net»-ին յղումով:

Դեռեւս անցեալ տարւայ մայիսին հնագէտների կողմից յայտնաբերւած ժայռաբեկորը տարւել էր Էլեազըղի հնագիտութեան ու էթնոգրաֆիայի ինստիտուտ-թանգարան, որտեղ էլ ենթարկւել է մանրակրկիտ ուսումնասիրութեան:

Ինստիտուտ-թանգարանում պարզ է դարձել, որ 2 մ. 72 սմ. բարձրութեամբ եւ 2 մ. 25 սմ. լայնութեամբ սրբատաշ ժայռաբեկորն աւելի քան 4000 տարեկան է:

Տեղի հնագէտները պնդում են, որ նման նկարազարդումներով սրբատաշ քարերի հանդիպում են միայն Փոքր Ասիայի եւ Միջագետքի տարածքներում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։