Հա

Մշակոյթ

Շաբաթ, 18 Մարտի 2017 08:40

Մահացել է գրականութեան Նոբէլեան մրցանակի դափնեկիր Դերէկ Վոլկոտը

Մահացել է բանաստեղծ եւ դրամատուրգ, գրականութեան Նոբէլեան մրցանակի դափնեկիր Դերէկ Վոլկոտը:

Նա մահացել է իր հայրենի Սենտ Լիւսիա կղզի-պետութիւնում:

«alikonline.ir» - Մահացել է բանաստեղծ եւ դրամատուրգ, գրականութեան Նոբէլեան մրցանակի դափնեկիր Դերէկ Վոլկոտը: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «lenta.ru»-ն:

Նա մահացել է իր հայրենի Սենտ Լիւսիա կղզի-պետութիւնում:

Նոբէլեան մրցանակակիրը 87 տարեկան էր: Հաղորդւում է, որ նա մահացել է իր տանը, սակայն մահւան պատճառը չի նշւում: Վոլկոտը Նոբէլեան մրցանակի արժանացել է 1992 թւականին` «վառ բանաստեղծական ստեղծագործական գործունէութեան համար, որը մշակոյթի նկատմամբ հաւատարմութեան դրսւորումն է»:

Նրա գրական ժառանգութիւնն աւելի քան 40 հաւաքածու եւ թատերական բեմադրութիւն է ներառում: Նրա հիմնական ստեղծագործութիւնը համարւում է «Հոմերոս» էպիկական պոէմը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։