Հա

Մշակոյթ

Շաբաթ, 01 Ապրիլի 2017 09:00

Իրանական գրականութեան ու արւեստի հետ ծանոթացման հանդիպում՝ Երեւանում

Նոռուզի մշակութային ու գեղարւեստական ծրագրերի շրջանակում, Երեւանում, իրանական գրականութեան, գեղագրութեան եւ ոսկեպատման արւեստին ծանօթանալու նպատակով կայացել է հանդիպում

«alikonline.ir»- Նոռուզի մշակութային ու գեղարւեստական ծրագրերի շրջանակում, Երեւանում, իրանական գրականութեան, գեղագրութեան եւ ոսկեպատման արւեստին ծանօթանալու նպատակով կայացել է հանդիպում: այս մասին տեղեկացնում է «parstoday.com»-ը` վկայակոչելով ԻՌՆԱ-ին:

Օգտագործելով իրանական գեղարւեստական պատւիրակութեան այցը Հայաստանը, մարտի 31-ին Երեւանի պետական համալսարանում կազմակերպւած նիստում Իրանահայ գրողների միութեան նախագահ Վարանդի, իրանցի բանաստեղծ Սաբէր Ղադիմիի, եւ մի շարք հայ դասախօսների ու գրողների ներկայութեամբ քննարկւեց Իրանի ժամանակակից պոէզիան:

ԵՊՀ-ի արեւելագիտութեան ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանն այս հանդիպման ընթացքում արժեւորելով Նոռուզի տօնին նւիրւած միջոցառումներն ընդգծեց, որ Նոռուզի տօնի կապակցութեամբ Հայաստանում մշակութային ու գեղարւեստական միջոցառումների կազմակերպումը սատարեց Իրանի հարուստ մշակոյթի ու քաղաքակրթութեան հետ Հայաստանի ժողովրդի ու մտաւորականութեան առաւել ծանօթացմանը:

Ի դէպ, Երևեւանում լուսանկարների, գեղագրութեան ու ոսկեպատման արւեստի ցուցահանդէս կազմակերպած իրանցի արւեստագէտներ Հասան Հոջաթին եւ Ֆաթեմէ Ռահիմի Եգանէն վարպետութեան դասընթաց կազմակերպելով հայ ուսանողների համար` նրանց ծանօթացրեցին այս արւեստների հետ:

Նկատի առնելով այդ դասընթացների հանդէպ հայ ուսանողների ցուցաբերած մեծ ընդառաջումը, Վարդան Ոսկանեանն առաջարկեց յառաջիկայում իրանական արւեստի հետ ծանօթացման կարճաժամկէտ ու սեղմ դասընթացներ կազմակերպել:

 

 

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։