Հա

Մշակոյթ

05/04/2017

Իտալական պարբերական. «Իրանի ժառանգութիւնն աւելի հարուստ է դառնում հնագոյն քրիստոնէական տաճարներով»

Իրանի ժառանգութիւնն էլ աւելի հարուստ է դառնում հնագոյն քրիստոնեական տաճարներով։ Այս մասին, ըստ «news.am»-ի՝ «Treccani» պարբերականում այս մասին գրել է լրագրող Սիմոնէ Ձոպելարօն։ Աւելի որոշակի նա անդրադարձել է Իրանում գտնւող Սուրբ Թադէ հայկական վանքին։

«alikonline.ir» - Իրանի ժառանգութիւնն էլ աւելի հարուստ է դառնում հնագոյն քրիստոնեական տաճարներով։ Այս մասին, ըստ «news.am»-ի՝ «Treccani» պարբերականում այս մասին գրել է լրագրող Սիմոնէ Ձոպելարօն։ Աւելի որոշակի նա անդրադարձել է Իրանում գտնւող Սուրբ Թադէ հայկական վանքին։ 

Շատերի համար Իրանն ու իսլամն անքակտելիօրէն կապւած են, յատկապէս՝ Իսլամական յեափոխութիւնից յետոյ։ Երկրի անցեալում ու ներկայում շատ կարեւոր են մուսուլմանական պատմութիւնն ու հոգեւոր արժէքները։ Բայց Իրանում առկայ է նաեւ այլ ժառանգութիւն։ 

Հայկական Սուրբ Թադէի վանքը գտնւում է Իրանի հիւսիս-արեւմուտքում։ Իրանցիներն այն անւանում են Ղարա Քելիսա՝ «Սեւ եկեղեցի»։ Պատճառը քարի գոյնն է, որից այն կառուցւած է։ Երկրում դա ամենայայտնի քրիստոնէական տաճարն է։ Համարւում է, որ վանքը հիմնադրւել է սուրբ Թադէոս առաքեալի գերեզմանի վրայ, ով Սուրբ Բարդուղիմէոս առաքեալի հետ միասին Հայաստան է բերել քրիստոնէութիւնը։ 

Ասւում է, որ վանքը հիմնադրւել է առաջին դարում՝ առաքեալի տանջամահ լինելուց յետոյ, սակայն ըստ պատմիչների՝ վանքը կառուցւել է 7-րդ դարում։ Տաճարը զարմացնում է ճարտարապետական ազդեցութիւնների հարստութեամբ, որոնք ներդաշնակ միաձուլւած են այնտեղ՝ բիւզանդական, հայկական, պարսկական։ 

2008-ին Սուրբ Թադէի վանքը ներառւել է ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգութեան ցուցակում՝ Իրանի հիւսիսում գտնւող երկու այլ քրիստոնէական վանքերի հետ միասին՝ Սուրբ Ստեփանոսի տաճարի ու Ձորձորի մատուռի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։