Հա

Մշակոյթ

08/04/2017

Աշխարհի առաջին քրիստոնեայ երկիրը. «BBC»-ի անդրադարձը` Հայաստանին

Լրատւամիջոցը պատմում է Հայաստանի «հոգեւոր մայրաքաղաքի»` Վաղարշապատի մասին` ներկայացնելով այստեղ գտնւող Գայիանէ եկեղեցին, այնուհետեւ Խոր Վիրապի վանքի մասին, որտեղ երկար տարիներ բանտարկւած է մնացել Գրիգոր Լուսավորիչը, Զորաց եկեղեցու, խաչքարերի, Քարահունջի մասին: Խօսելով Գեղարդի վանական համալիրի մասին` «BBC» ընդգծում է, որ այն այսօր ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան վայրերից է:

«alikonline.ir» - Բրիտանական հեղինակաւոր «BBC»-ն նոր յօդւած է հրապարակել աշխարհում առաջին քրիստոնեայ երկրի` Հայաստանի մասին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, լրատւամիջոցը գրում է. «Այս եւրոպական երկիրը քրիստոնէութիւնը պաշտօնական կրօն է դարձրել 301 թւականին, եւ այդ պատմութիւնը դեռ կարելի է տեսնել այսօր»:

«3 միլիոն բնակչութեամբ Հայաստանը Եւրոպայի ամենափոքր երկրներից է, սակայն այն նշանակալի տեղ ունի հոգեւոր պատմութեան մէջ. շատ պատմաբաններ հաւատում են, որ 301 թւականին այն առաջին երկիրն էր, որ ընդունեց քրիստոնէութիւնը: Այսօր հայերի 95 տոկոսը քրիստոնեայ է, եւ երկրի բարեպաշտ պատմութեանը կարելի է հետեւել դրա հնագոյն վայրերում ու կոթողներով»,- գրում է լրատւամիջոցը` պատմելով, թէ ինչպէս Գրիգոր Լուսաւորիչը քարոզեց քրիստոնէութիւնը, որը երկար տարիներ անց` 301 թւականին Տրդատ Երրորդ թագաւորը հռչակեց որպէս պետական կրօն:

Պատմելով Գառնու հեթանոսական տաճարի մասին` «BBC»-ն նշում է, որ այն եզակի կոթողներից էր, որ քրիստոնէութեան տարածման շրջանում չոչնչացւեց: «Այսօր այն կանգնած է որպէս հայկական նէոհեթանոսութեան խորհրդանիշ եւ ամէն տարի ունենում է աւելի քան 136 հազար այցելու` դարձնելով այն Հայաստանի ամենահանրաճանաչ զբօսաշրջային վայրերից մէկը»,- յայտնում է «BBC»-ն:

Լրատւամիջոցը պատմում է Հայաստանի «հոգեւոր մայրաքաղաքի»` Վաղարշապատի մասին` ներկայացնելով այստեղ գտնւող Գայիանէ եկեղեցին, այնուհետեւ Խոր Վիրապի վանքի մասին, որտեղ երկար տարիներ բանտարկւած է մնացել Գրիգոր Լուսավորիչը, Զորաց եկեղեցու, խաչքարերի, Քարահունջի մասին: Խօսելով Գեղարդի վանական համալիրի մասին` «BBC» ընդգծում է, որ այն այսօր ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան վայրերից է:

 

 

 

 

 

 

 

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։