Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017 08:30

«Եւրոտեսիլ-2017»-ի Գերմանիայի ներկայացուցիչը կը ժամանի Հայաստան

«Եւրոտեսիլ-2017» երգի միջազգային մրցոյթի Գերմանիայի ներկայացուցիչ Լեւինան եւրոտեսիլեան փրոմօ-արշաւի շրջանակում ապրիլի 13-ին կը ժամանի Հայաստան:

«alikonline.ir» - «Եւրոտեսիլ-2017» երգի միջազգային մրցոյթի Գերմանիայի ներկայացուցիչ Լեւինան եւրոտեսիլեան փրոմօ-արշաւի շրջանակում ապրիլի 13-ին կը ժամանի Հայաստան: 

Երկօրեայ այցի ընթացքում Լեւինան հնարաւորութիւն կունենայ հանդիպելու եւրոտեսիլեան հայ երկրպագուներին, ինչպէս նաեւ ծանօթանալու հայկական մշակոյթին եւ պատմութեանը: 

Նա կայցելի «Կոմիտաս»-ի թանգարան-ինստիտուտ, կը հանդիպի «Թումօ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներին, ինչպէս նաեւ հարցազրոյց կը տայ հայաստանեան մի շարք լրատւամիջոցների ներկայացուցիչներին: Գրում է «artsakhpress.am»-ը: 

Յիշեցնենք, որ մրցոյթի հայաստանեան պատւիրակ Արծւիկն իր կողմից կազմակերպւած եւրոտեսիլեան «challenge»-ն առաջինն ուղղել էր հէնց նրան, որին ի պատասխան Լեւինան կատարել էր Կոմիտասի «Կաքաւիկ» ստեղծագործութիւնը, որը մեծ ոգեւորութիւն է առաջացրել հայ երկրպագուների մօտ: 

Սպասւելիք այցը կօգնի Լեւինային հայկական երաժշտութեան մասին նոր գիտելիքներ ձեռքբերելուն, ինչու չէ նաեւ հայերէն նոր կատարումներ ներկայացնելուն:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։