Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017 12:20

Ռայան Գոսլինգը միացել է Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմի արշաւին

Հոլիւուդեան յայտնի դերասան Ռայան Գոսլինգը միացել է Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմի «#պահիրխոստումը» արշաւին` իր աջակցութիւնը յայտնելով Կոնգոյում մարդու իրաւունքների պաշտպանութեանը:

Հոլիւուդեան յայտնի դերասան Ռայան Գոսլինգը միացել է Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմի «#պահիրխոստումը» արշաւին` իր աջակցութիւնը յայտնելով Կոնգոյում մարդու իրաւունքների պաշտպանութեանը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին նա տեսանիւթ է հրապարակել սոցցանցում: 

Համացանցում ֆիլմի պրոդիւսերները սկսել են «#պահիրխոստումը» (#keepthepromise) արշաւը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցութիւնն են յայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլւեստր Ստալոնէն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրէյզանդը, թենիսիստ Անդրէ Աղասին, դերասաններ Լէոնարդօ ԴիԿապրիոն, Դին Քէյնը եւ Օուէն Վիլսոնը: 

«Խոստումը» ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, միլիարդատէր Քըրք Քըրքորեանը, ինչի մասին յայտնի է դարձել նրա մահւան օրը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։