Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017 09:10

«Տատիկիս հեքիաթները». Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան մասին առաջին գրքերից մէկի հեղինակը զրուցել է «Ակօս»-ի հետ

«Ակօս»-ի հետ զրոյցում Ջանը Հայոց Ցեղասպանութիւնն իրականացնողներին անւանել է մարդկութեան դէմ յանցանք գործած ազգայնականներ:

«alikonline.ir» - Ստմաբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը հանդիպել է Թուրքիայում դեռեւս 1991թ.-ին տպագրւած «Տատիկիս հեքիաթները» գրքի հեղինակ Սերդար Ջանի հետ, որը 1980 թւականի ռազմական յեղաշրջման ժամանակ մահապատժի էր դատապարտւել, սակայն աւելի ուշ ներում ստացել: 

«Ակօս»-ի հետ զրոյցում Ջանը Հայոց Ցեղասպանութիւնն իրականացնողներին անւանել է մարդկութեան դէմ յանցանք գործած ազգայնականներ: Գրում է «tert.am»-ը: 

«Մի կողմում ռասիստ ու պանթուրանիստներ էին, մի կողմում՝ ռանչպար ու արհեստաւոր մի ժողովուրդ: Երբ պատմութեան մէջ կար այսքան ամոթալի խայտառակ պատմութիւն՝ առանձնակի ամոթալի էր դրա՝ գրականութեան մէջ տեղ չունենալը: Մարդկանց գլուխը տրորել են: Մարդիկ շան պէս քշւել են իրենց պապական հողից»,- ասում է Ջանը: 

Նրա տատիկը Հայոց Ցեղասպանութեան փրկւածներից էր, ով այդ ժամանակ դարձել է իր քուրդ պապիկի 3-րդ կինը: Հէնց նրա պատմութիւնն էլ ներկայացւած է գրքում: 

«Նա միշտ ասում էր, որ Բիթլիսի հայերից է: Երբ ամուսնացաւ պապիկիս հետ՝ անունը փոխւեց Այշէի»,- պատմում է գրողը: 

Ջանը նշում է, որ Թուրքիայում դատական քաշքշուքներից խուսափելու համար գրքում խուսափել է որոշ ձեւակերպումներից եւ տերմիններից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։