Հա

Մշակոյթ

Շաբաթ, 15 Ապրիլի 2017 08:30

«Վիշտը». Ստամբուլում բեմադրւել է Ցեղասպանութեան տարիներին արտագաղթած հայ ընտանիքի մասին պատմող պիէսը

Ստամբուլի Հարբիէ թաղամասի Մուհսին Էրթուղրուլի անւան պետական թատրոնում բեմադրւել է թուրք գրող Սալիհ Էֆիլօղլուի «Վիշտը» պիէսը, որը պատմում է Հայոց Ցեղասպանութեան տարիներին հայրենիքից արտագաղթած հայ ընտանիքի ու տարբեր երկրներում նրանց ունեցած դժւարութիւնների պատմութիւնը:

«alikonline.ir» - Ստամբուլի Հարբիէ թաղամասի Մուհսին Էրթուղրուլի անւան պետական թատրոնում բեմադրւել է թուրք գրող Սալիհ Էֆիլօղլուի «Վիշտը» պիէսը, որը պատմում է Հայոց Ցեղասպանութեան տարիներին հայրենիքից արտագաղթած հայ ընտանիքի ու տարբեր երկրներում նրանց ունեցած դժւարութիւնների պատմութիւնը: Գրում է «tert.am»-ը: 

Արեւմտեան Հայստանից դէպի Ստամբուլ, իսկ այնուհետեւ Փարիզ ձգւած գաղթի ճանապարհը հայ ընտանիքի համար սկսւում է դեռեւս 1913 թւականին, սակայն փրկւածների խնդիրները հայրենիքից արտագաղթելով չեն վերջանում. նրանց ամենուր հետապնդում է հայրենիքի կարօտը, իսկ պատերազմներն ու քաղաքական լարւածութիւնը շարունակում են անհանգստացնել նաեւ Եւրոպայում: 

Ներկայացումը կը ցուցադրւի Ստամբուլում մինչեւ ապրիլի 22-ը: 

Ի դէպ, պիէսի հեղինակ գրող Էֆիլօղլուն նաեւ Ստամբուլի քաղաքային թատրոնների միութեան տնօրէնն է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։