Հա

Մշակոյթ

15/04/2017 - 13:20

«Վերջերս գիտակցութիւնս լցւել էր հայկական ծիրանների բոյրով»

Այսօր Արշիլ Գորկու՝ Ոստանիկ Ադոյեանի ծննդեան օրն է:

«alikonline.ir» - «Նա նման է հսկայ սառցալեռան, որը 9/10 մասով ընկղմւած է ովկիանոսում եւ երեւում է ընդամենը 1/10 մասով։ Բայց այն, ինչ երեւում է, հզօր է եւ հրաշալի իր փայլի մէջ»,- այսպէս է բնութագրել աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկուն ամերիկացի նկարիչ Վիլեամ դէ Կունինգը:

Արշիլ Գորկին Արեւմտեան գեղանկարչութեան խոշոր վարպետներից է: Գեղարւեստական ձեւամտածողութեամբ արեւմտեան ժամանակակից արւեստից սերող նրա ստեղծագործութիւնն ամբողջովին ներթափանցւած է հայկական ոգով:

Այսօր Արշիլ Գորկու՝ Ոստանիկ Ադոյեանի ծննդեան օրն է:

Նա ծնւել է 1904 թւականին Արեւմտեան Հայաստանում՝ Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գիւղում:

Նախնական կրթութիւն ստացել է Խորգոմի եւ Վանի հայկական դպրոցներում։ 1914 թւականին մօր՝ Շուշանիկ Տէր-Մարտիրոսեանի եւ երեք քոյրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա տեղափոխւում Երեւան։ Ոստանիկը սովորում է Երեւանի թեմական դպրոցում, որտեղ ուսանում է նկարչութիւն եւ փայտի փորագրութիւն։ 1916 թւականին մեծ քոյրերը մեկնում են ԱՄՆ, 1919 թւականին մահանում է մայրը։ Ոստանիկը եւ քոյրը տեղափոխւում են Թիֆլիս, յետոյ Բաթում, իսկ 1920 թւականին մեկնում են ԱՄՆ։ 1922 թւականին ընդունւում է Բոստոնի նկարչական դպրոց։ 1924 թւականին տեղափոխւում է Նիւ Եորք, սկզբում սովորում է Ազգային ակադեմիայում, ապա Արւեստի կենտրոնական դպրոցում, որտեղ էլ 1926-ից 5 տարի դասաւանդում է գծանկար եւ գեղանկար։ 1924 թւականին Ոստանիկ Մանուկ Ադոյեանը անւանափոխւում է Արշիլ Գորկու։ 1933 միանում է նկարիչներին օգնութեան կառավարական ծրագրին (PWAP) եւ պատւէրով ստեղծում Նիւ Եորքի օդանաւակայանի որմնանկար պանօն։ 1935 թւականին ամուսնանում է Մարնի Ջորջի հետ, սակայն մէկ տարուց ամուսնալուծւում է։ 1938 թւականին Գորկին Հայաստան է ուղարկել չորս պատկեր։ 1939 թւականին մասնակցում է Նիւ Եորքի համաշխարհային ցուցահանդէսի դեկորատիւ աշխատանքներին։ 1941 թւականին ամուսնանում է Ագնէս Մակգրոդէրի հետ։ 1941 թւականին Նիւ Եորքում կազմակերպւած վաճառք-ցուցահանդէսում երկու նկար է նւիրել կարմիր բանակին օգնելու գործին։ 1945 թւականին տեղափոխւում է Ռոքբուրի Կոնեկտիկուտ։ Պատրաստւում է Ջուլիան Լեւի պատկերասրահում բացւելիք ցուցահանդէսին, սակայն 1946 թւականին այրւում են արւեստանոցը, 36 նկար եւ գրադարանը։ Նոյն թւականին տանում է քաղցկեղի վիրահատութիւն։ 1948 թւականին աւտովթարից վնասւում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Չդիմանալով վերջի տարիների դժւարութիւններին 1948 Գորկին ինքնասպան է լինում:

Նիւթը՝ «panorama.am»-ի

Յարակից լուրեր

  • Մեծ խռովարարը. յայտնի գեղանկարիչ Մինասը նոյնիսկ ՊԱԿ-ի քթի տակ էր կտաւներ ստեղծում
    Մեծ խռովարարը. յայտնի գեղանկարիչ Մինասը նոյնիսկ ՊԱԿ-ի քթի տակ էր կտաւներ ստեղծում

    Մենք անւանի նկարիչ Մինաս Աւետիսեանի ստեղծագործութիւններն աւելի լաւ ենք ճանաչում, քան հէնց նկարչին։ Նա սուր հումորով ու արդարութեան զգացումով մարդ էր։ Հօր մասին պատմում է նրա կրտսեր որդի Նարեկ Աւետիսեանը։

    Մինաս Աւետիսեանի երկու որդիներն ու հինգ թոռն էլ փոքր ժամանակ սիրում էին նկարել, սակայն միայն կրտսեր որդին` Նարեկն է լրջօրէն գեղանկարչութեամբ զբաղւում։

  • Աղթամարի տաճարը նա գլուխգործոց անւանեց ու հեռացաւ. Արշիլ Գորկին երբեք չդադարեց հայ լինել
    Աղթամարի տաճարը նա գլուխգործոց անւանեց ու հեռացաւ. Արշիլ Գորկին երբեք չդադարեց հայ լինել

    Եօթանասուն տարի առաջ Արշիլ Գորկին 44 տարեկան էր։ Հիանալի տարիք է, կարելի էր ապրել ու աշխատել, նկարել ու վայելել վաստակւած փառքը, թէկուզ եւ պիտակաւորւած «իզմերով», որոնցից ոչ ոք գաղափար չունէր։ Սակայն նրա կեանքում սեւ շրջան էր սկսւել, չափազանց սեւ ու անտանելի երկար, ու Արշիլը նախընտրեց ինքնասպան լինել։

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Էդգար Շահին (1874-1947)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Էդգար Շահին (1874-1947)

    Հոկտեմբերի 31-ին, 142 տարի առաջ, Աւստրիոյ մայրաքաղաք Վիեննայի մէջ, հայկական համեստ ընտանիքի մը յարկին տակ լոյս աշխարհ եկաւ ի վերուստ տաղանդով օժտւած հայ մանուկ մը, որ Էդգար Շահին անունով եւ հայ մշակոյթէն ներշնչւած իր արւեստով՝ կոչւած էր դառնալու գծագրական ու փորագրական գեղանկարչութեան աշխարհահռչակ վարպետ մը:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Գէորգ Բաշինջաղեան (1857-1925)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Գէորգ Բաշինջաղեան (1857-1925)

    Հոկտեմբերի 4-ին ոգեկոչեցինք մահւան տարելիցը հայկական բնանկարչութեան մեծատաղանդ վարպետին՝ Գէորգ Բաշինջաղեանի:
    Հայաստանի բնական գեղեցկութիւնը՝ Արարատ լեռան վեհութիւնը, Սեւանայ լիճին խաղաղութիւնը եւ յաւերժական Անի քաղաքին շքեղութիւնը դժւար թէ այս աստիճան խորութեամբ դրոշմւած ըլլային հայ մարդու էութեան մէջ, եթէ կերպ ու գոյն, լոյս եւ շունչ ստացած չըլլային հայ մեծանուն նկարիչի բարձրարւեստ վրձինին տակ:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Եղիշէ Թադէոսեան (1870-1936)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Եղիշէ Թադէոսեան (1870-1936)

    12 սեպտեմբերին նշեցինք ծնունդը հայ ժողովուրդի տաղանդաւոր արւեստագէտներէն Եղիշէ Թադէոսեանի, որ խորապէս արտայայտչական իր կտաւներով՝ տպաւորապաշտ ինքնուրոյն դէմք մը կը հանդիսանայ հայկական գեղանկարչութեան մէջ։
    Նոյնինքն մեծն Մարտիրոս Սարեանի վկայութեամբ՝ Եղիշէ Թադէոսեան «ստեղծեց իր հրաշալի էտիւդները, որոնց մէջ արւեստի իսկական գոհարներ կան։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։