Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 17 Ապրիլի 2017 10:40

«Փրկիչներ եւ մարտիկներ» գիրքը Ազնաւուրեանների ընտանիքի փառքի ճանաչման պատմութիւնն է

Ազնաւուրեանների ընտանիքի՝ հրեաներին օգնելու հերոսական պատմութիւնը ներկայացնող «Փրկիչներ եւ մարտիկներ» գրքի հեղինակ Եաիր Աուրոնը հպարտ է, որ Շառլ Ազնաւուրն իր ընտանիքի պատմութիւնն առաջինն իրեն է պատմել:

«alikonline.ir» - Եարի Աուրոնի խօսքով՝ ինքը մի ծանօթ ունէր, ով հեռուստատեսութեամբ լսել էր, թէ ինչպէս է Շառլ Ազնաւուրն ասում, որ իր ընտանիքը փրկել է հրեաներին: Այդ ժամանակ ինքը՝ որպէս հետազօտող, աշխատել է այդ թեմայի շուրջ: Գնացել է Փարիզ, կապ է հաստատել Ազնաւուրի հետ:  Սա շատ կարեւոր պատմութիւն է թէ հայերի, թէ հրեաների, թէ միւս ազգերի համար: 

Ազնաւուրեանների ընտանիքի՝ հրեաներին օգնելու հերոսական պատմութիւնը ներկայացնող «Փրկիչներ եւ մարտիկներ» գրքի հեղինակ Եաիր Աուրոնը հպարտ է, որ Շառլ Ազնաւուրն իր ընտանիքի պատմութիւնն առաջինն իրեն է պատմել: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 14-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցաւ գրքի շնորհանդէսը հեղինակի մասնակցութեամբ: 

«Շատ հպարտ եմ, որ Ազնաւուրեանների ընտանիքը՝ Շառլը եւ նրա քոյրը՝ Աիդան, առաջին անգամ այդ պատմութիւնն ինձ են պատմել: 

Ազնաւուրեանների ընտանիքի պատմութիւնը փառքի ճանաչման պատմութիւն է: Շառլի ծնողները 4 տարի շարունակ իրենց տանն ընդունել են այն հրեաներին, ովքեր նացիստական ճնշումներից էին փախել: Գիրքն առաջինը գրւել է եբրայերէն, թարգմանւել է ֆրանսերէն, անգլերէն, այնուհետեւ` հայերէն: Մեզ համար կարեւոր նախապայման էր, որ գիրքը թարգմանւի նաեւ հայերէն, որպէսզի հայերը ծանօթ լինեն այս պատմութեանը»,- ասել է Եաիր Աուրոնն ու յաւելել, որ Շառլ Ազնաւուրն իրեն շնորհակալութիւն է յայտնել, որ օգնել է գիտակցել ծնողների կատարած հերոսականութիւնը: 

«Քանի որ մեր նկատմամբ գործւած Ցեղասպանութիւնը ճանաչւել է, պէտք է ձեզ հետ պայքարենք, որ ձեր Ցեղասպանութիւնը եւս ճանաչւի: Երբ Իսրայէլում դա չի արւում, նշանակում է, որ մենք դաւաճանում ենք նաեւ Ցեղասպանութեան մեր յիշողութիւնը»,- եզրափակել է հեղինակը:

Յարակից Հրապարակումներ

  • Ֆրանսահայ համայնքի ընթրիքին մասնակցելու են Ֆրանսուա Օլանդն ու Շառլ Ազնաւուրը
    Ֆրանսահայ համայնքի ընթրիքին մասնակցելու են Ֆրանսուա Օլանդն ու Շառլ Ազնաւուրը

    Արդէն չորրորդ տարին Փարիզում աւանդական դարձած «Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի (CCAF)  ընթրիքն այս տարի լինելու է փետրւարի 8-ին․ տեղեկատւութիւնը «tert.am»-ի հետ զրոյցում հաստատեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի նախագահ Մուրադ Փափազեանը:

  • Հոլիվուդում բացւել է Շառլ Ազնաւուրի պատւոյ աստղը
    Հոլիվուդում բացւել է Շառլ Ազնաւուրի պատւոյ աստղը

    Հոլիվուդում բացւել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիէ Շառլ Ազնաւուրի պատւոյ աստղը: Այս մասին տեղեկացնում է անգլիական «Daily Mail»-ը:
    «Ֆրանսիացի երգող լեգենդ Շառլ Ազնաւուրին՝ 20-րդ դարի ամենայայտնի երաժիշտներից մէկին, ով շարունակում է ակտիւ մնալ 92 տարեկանում, հոկտեմբերի 27-ին պատւել են Հոլիվուդեան աստղով, որը ներկայացւել է Կալիֆորնիայի հայերի կողմից»,- գրում է լրատւամիջոցը:

  • Շառլ Ազնաւուրը կոչ է անում առաջադրել մերօրեայ հերոսների թեկնածութիւնը «Աւրորա» մրցանակին
    Շառլ Ազնաւուրը կոչ է անում առաջադրել մերօրեայ հերոսների թեկնածութիւնը «Աւրորա» մրցանակին

    Ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնաւուրը կոչ է անում առաջադրել մերօրեայ հերոսների թեկնածութիւնը «Աւրորա» մարդասիրական 2017 թ. մրցանակին:
    Այս մասին տեղեկանում ենք մրցանակի ֆէյսբուքեան էջից:
    «Աւրորա» մարդասիրական մրցանակի դափնեկրին տրւում է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նրան ոգեշնչած բարեգործական կազմակերպութիւններին 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելու հնարաւորութիւն։

  • Տարեդարձ է այսօր
    Տարեդարձ է այսօր

    Հայաստանի ազգային հերոս, ֆրանսահայ նշանաւոր երգահան եւ կատարող Շառլ Ազնաւուրի 92-ամեակը նրա երգի սիրահարները Երեւանում նշեցին իր իսկ անւան հրապարակում՝ հայ արտիստների մասնակցութեամբ համերգին:
    Համերգն անցաւ Ազնաւուրի ռիթմիկ ու ջերմ երգերի ներքոյ, որոնք հնչեցրին ինչպէս նորայայտ, այնպէս էլ արդէն աշխարհին յայտնի դարձած կատարողներ:

  • Երիտասարդական նւագախումբը ելոյթ կունենայ «Աւրորա» մրցանակի յանձնման արարողութեանը
    Երիտասարդական նւագախումբը ելոյթ կունենայ «Աւրորա» մրցանակի յանձնման արարողութեանը

    Հայաստանի Պետական երիտասարդական նւագախումբը (ՀՊԵՆ) ելոյթ կունենայ «Աւրորա» մրցանակի հանդիսաւոր յանձնման արարողութեանը: Այս մասին «armenpress»-ի հետ զրոյցում նշեց ՀՊԵՆ-ի գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր՝ Սերգէյ Սմբատեանը:
    Աւելի վաղ՝ «armenpress»-ը տեղեկացրել էր, որ ֆրանսահայ լեգենդար երգիչ՝ Շառլ Ազնաւուրն ապրիլին Հայաստան կը ժամանի եւ կը մասնակցի «Աւրորա» մրցանակի յանձնմանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։