Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 18 Ապրիլի 2017 09:20

Տիգրան Համասեանը Երեւանում հանդէս կը գայ երկու համերգով

Աշխարհահռչակ դաշնակահար եւ կոմպոզիտոր Տիգրան Համասեանը «An Ancient Observer» կոչւող ալբոմի համերգային շրջագայութեան շրջանակներում մայիսի 7-ին եւ 8-ին ելոյթ է ունենալու նաեւ Հայաստանում՝ Արամ Խաչատրեան համերգասրահում:

«alikonline.ir» - Աշխարհահռչակ դաշնակահար եւ կոմպոզիտոր Տիգրան Համասեանը «An Ancient Observer» կոչւող ալբոմի համերգային շրջագայութեան շրջանակներում մայիսի 7-ին եւ 8-ին ելոյթ է ունենալու նաեւ Հայաստանում՝ Արամ Խաչատրեան համերգասրահում: Նախապէս յայտարաւած էր, որ Տիգրան Համասեանը մէկ համերգով է հանդէս գալու Երեւանում: Տ. Համասեանն իր ֆէյսբուքեան էջի միջոցով  յայտնում է. «Քանի որ մայիսի եօթի Երեւանեան համերգի տոմսերն արդէն մի շաբաթ է սպառւած են, տեղեկացնում եմ, որ մայիսի ութին եւս մէկ համերգ է լինելու»: 

«An Ancient Observer» կոչւող ալբոմի համերգային շրջագայութեան շրջանակներում նա արդէն եղել է աշխարհի տարբեր երկրներում: Առաջիկայում ծրագրւած են եւս համերգներ՝ Շւէյցարիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, Աւստրալիայում, Գերմանիայում: 

Տիգրան Համասեանը ծնւել է 1987 թւականին Գիւմրիում: Աւարտել է Երեւանի Միքայէլ Միրզոյեանի անւան երաժշտական դպրոցը, այնուհետեւ, ընդունւել Պ. Չայկովսկու անւան երաժշտական ուսումնարան: 2000 թւականին կայացած Երեւանեան երկրորդ միջազգային ջազային փառատօնի շրջանակներում շնորհաշատ երաժիշտը ծանօթացել է Չիկ Կորէայի, Աւիշա Քոհէնի եւ ֆրանսահայ ջազային դաշնակահար, փառատօների կազմակերպիչ Ստեփան Կոչոյեանի հետ, ում հրաւէրով էլ մէկ տարի անց` մասնակցել է մի շարք հեղինակաւոր փառատօների: Տիգրան Համասեանը բազմիցս արժանացել է հեղինակաւոր մրցանակների. 2003 թւականի երրորդ մրցանակի Փարիզի ջազային դաշնակահարների միջազգային մրցոյթում, առաջին մրցանակների` «Jazz a Juan Revelations» եւ «Montreux Jazz Solo Piano Competition» մրցոյթներում: 2005 թւականին Մոսկւայի դաշնակահարների ջազային միջազգային մրցոյթում արժանացել է երրորդ տեղի, իսկ 2006 թւականին առաջին մրցանակների Մոնակոյի ջազային դաշնակահարների եւ Թելոնիուս Մոնկի (Thelonious Monk) անւան մրցոյթներում, որի ժիւրիի կազմում հանդէս են եկել Հերբի Հենկոկը, Էնդրիւ Հիլը, Դանիլօ Պերէզը, Բիլի Թէյլորը եւ Ռենդի Վեստոնը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։