Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017 11:00

«Խոստումը» ֆիլմի հասոյթով Կալիֆորնիայի համալսարանում մարդու իրավունքների ինստիտուտ կհիմնւի

Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող հոլիվուդեան «Խոստումը» ֆիլմից ստացւած շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարի հասոյթը կուղղւի Լոս Անջելէսի Կալիֆորնիայի համալսարանի իրաւունքի դպրոցում նոր ինստիտուտի ստեղծմանը:

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող հոլիվուդեան «Խոստումը» ֆիլմից ստացւած շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարի հասոյթը կուղղւի Լոս Անջելէսի Կալիֆորնիայի համալսարանի իրաւունքի դպրոցում նոր ինստիտուտի ստեղծմանը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին յայտնում է «Daily News»-ը:

«Մարդու իրաւունքների «Խոստումը» ինստիտուտը մեր իրաւունքի դպրոցն ու այս համալսարանը կդարձնի մարդու իրաւունքների կրթութեան առաջամարտիկ»,- նշել է իրաւունքի դպրոցի դեկան Ջենիֆեր Լ. Մնուկինը: Նա ընդգծել է, որ 20 մլն ԱՄՆ դոլարն ամենամեծ նւիրատւութիւնն է, որ իրաւունքի դպրոցը երբեւէ ստացել է ինստիտուտ ստեղծելու համար:

«Շատ մարդկանց Հայոց Ցեղասպանութիւնը յայտնի չէ: 102 տարի մշտական ժխտման արշաւ է եղել: Մենք յոյսով ենք, որ Հայոց ցեղասպանութեան հարցում առկայ մութը ցրելով` կարող ենք շարժւել առաջ եւ իսկապէս առաջատար լինել մարդու իրաւունքների հարցում կրթութեան, ուսումնասիրութիւնների, քարոզի եւ կրթաթոշակների գործում»,- նշել է «Խոստումը» ֆիլմի պրոդիւսեր, Կալիֆորնիայի համալսարանի բժշկական դպրոցի մարսողական հիւանդութիւնների բաժնի համաղեկավար Էրիկ Էսրաիլեանը:

Նոր ինստիտուտի առաջին տնօրէնը լինելու է իրաւունքի պրոֆեսոր Ասլի Բալին:

«Հայերը միայն սեփական պատմութեան վրայ կենտրոնացած չեն: Մենք ցանկանում ենք, որ մարդիկ մեր պատմութիւնից դասեր քաղեն, որ միւսներն այդ գիտելիքներից օգուտ ունենան»,- նշել Էսրաիլեանը:

«Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենայ ապրիլի 21-ին: Հայաստանի կինոթատրոններում ֆիլմը կցուցադրւի ապրիլի 27-ից:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։