Հա

Մշակոյթ

20/04/2017

Հնդկաստանը կը նկարահանի երկրի պատմութեան ամենաթանկ ֆիլմը

Հնդկաստանը որոշել է նկարահանել իր պատմութեան ամենաթանկ ֆիլմը՝  «Մահաբհարաթա» էպոսի էկրանաւորումը։ Ֆիլմի բիւջէն գնահատւում է 155 միլիոն դոլար։

«alikonline.ir» - Հնդկաստանը որոշել է նկարահանել իր պատմութեան ամենաթանկ ֆիլմը՝  «Մահաբհարաթա» էպոսի էկրանաւորումը։ Ֆիլմի բիւջէն գնահատւում է 155 միլիոն դոլար։ Այս մասին յայտնում է «tert.am»-ը։ 

Յայտնի է, որ հոլիվուդեան ստանդարտներով սա մեծ գումար չէ, սակայն Հնդկաստանում թանկ ֆիլմերի մաքսիմալ բիւջէն միջինում կազմում է 25 միլիոն դոլար։ 

Աղբիւրի հաղորդմամբ՝ նախագծի ֆինանսաւորմամբ կը զբաղւի Միացեալ Արաբական Էմիրութիւններից գործարար Բաւագուտու Ռագուրամ Շետին։ Նրա խօսքով՝ «Մահաբհարաթան» բոլոր էպոսների էպոսն է։ 

Նշւում է, որ ֆիլմի նկարահանումները կը մեկնարկեն 2018 թւականի սեպտեմբերին։ Հեղինակների պլանների համաձայն՝ ֆիլմը կազմւած կը լինի երկու մասից։ Էկրանաւորման պրեմիերան, ենթադրաբար, կը կայանայ 2020 թւականին։ 

Ֆիլմի դերասանական կազմի վերաբերեալ տւեալներ դեռեւս չեն հաղորդւում, սակայն նշւում է, որ կը նկարահանւեն հնդկական կինոյի լաւագոյն տաղանդներն ու Հոլիվուդի «խոշոր անունները»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։