Հա

Մշակոյթ

22/04/2017 - 07:55

Վենետիկի 2017 թւականի միջազգային բիենալէում Հայաստանը կը ներկայացնի երեք արւեստագէտ

Վենետիկի «Viva Arte Viva» արւեստի միջազգային 2017 թւականի բիենալէում (մայիսի 13 - նոյեմբերի 26) Հայաստանը կը ներկայացնեն արւեստագէտներ Ռաֆայել Մեգալը, Ժան Պօղոսեանը եւ Միրօ Պերսոլեան: 

«alikonline.ir» - Վենետիկի «Viva Arte Viva» արւեստի միջազգային 2017 թւականի բիենալէում (մայիսի 13 - նոյեմբերի 26) Հայաստանը կը ներկայացնեն արւեստագէտներ Ռաֆայել Մեգալը, Ժան Պօղոսեանը եւ Միրօ Պերսոլեան: 

Մշակոյթի նախարարութեան տեղեկացմամբ, Ռաֆայէլ Մեգալը կը ներկայանայ «Հովազներն իմ ծաղկած այգում» ցուցադրութեամբ: Մեգալի արւեստն ազգային զարդանախշերի եւ հայ մշակոյթին բնորոշ տարրերի նորովի մօտեցմամբ պատկերում է մարդու եւ բնութեան փոխյարաբերութիւնները: 2013 թւականի «Մարութա սար» մեծածաւալ ստեղծագործութեան համար նա արժանացել է Ֆլորենցիայի բիենալէի «Լորենցօ Մեդիչի» արծաթէ մեդալին եւ ՀՀ վաստակաւոր նկարչի կոչման: 

Բրիւսելում բնակւող լիբանանահայ քանդակագործ եւ նկարիչ Ժան Պօղոսեանը կը ներկայացնի «Անշէջ կրակ» կոչւող ցուցադրութիւնը: Այն խորհրդանշում է զոդալամպի կրակը, որը Ժան Պօղոսեանն օգտագործում է որպէս «հրէ վրձին»՝ իր անշէջ գործերը կերտելու համար։ Նա բազմաթիւ անհատական ցուցահանդէսներ է ունեցել աշխարհի լաւագոյն պատկերասրահներում (Բրիւսել, Աբու Դաբի, Բէյրութ): 

Հայկական տաղաւարի 3-րդ մասնակիցն իտալաբնակ սլովենացի Միրօ Պերսոլեան է: Նրա «Առանց սահմանի» ցուցադրութիւնը կարմիր եւ կապոյտ գոյների համադրութեամբ ընդգծում է արւեստի՝ սահմաններ չունենալը։ 

Ցուցահանդէսի Հայաստանի ազգային տաղաւարի յանձնակատարը ՀՀ մշակոյթի նախարարութիւնն է, ի դէմս Սւետլանա Սահակեանի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։